Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով այսօրվա նիստին եկած մարդկանցից ոմանք հայտնաբերեցին, որ իրենք արգելված անձանց ցուցակում են։ Դատական կարգադրիչները 12 հոգու ներս չթողեցին՝ ասելով, որ դատավոր Տաթևիկ Գրիգորյանն իրենց դեմ սանկցիա է կիրառել:
Նիստին մասնակցել ցանկացողներից ակտիվիստ Ստելլա Աղաջանյանն Epress.am-ին ասել է , որ իրենց չի ներկայացվում որևէ հիմնավորում, ծանուցում չի ուղարկվել, տեղում են հայտնաբերել այդ սանկցիայի գոյության մասին։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը դիմում է գրել դատարանին՝ պահանջելով տալ դատարանի որոշման պատճենը: