Թե՛ պատերազմում, թե՛ խաղաղաշինական գործունեությունում հայաստանցի կնոջ դերը շատ սիմվոլիկ է։ Կինը բանակի հարցերին կարողանում է հաղորդակցվել, եթե միայն ներքաշվում է կռվի՝ մասկուլին դիսկուրսի մեջ, և ապացուցում, որ ունի խիզախություն, ուժ, պայքարի մղում, որոնք ի սկզբանե կանանց դիսկուրսից դուրս են։ Կանայք պատերազմին մասնակցում են, օրինակ, զինվորների մայրերի միավորումներ ստեղծելով, հայրենիքի համար տղա երեխա ունենալով և այլն։ Այս մասին ասել է իրավապաշտպան, «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ֊ի համանախագահ Գոհար Շահնազարյանը։
«Խաղաղաշինական գործընթացներից կանայք ևս դուրս են մնում, ինչը հանգեցնում է հասարական կարծիքի սխալ ընկալում ստեղծելուն՝ լսելի չէ բնակչության կեսի կարծիքը։ Սա շատ վատ է, քանի որ ինչ֊որ երկրներում (Իռլանդիայում, Լիբերիայում․․․) կոնֆլիկտները լուծվել են կանանց ակտիվ մասնակցության շնորհիվ։ Թեև լինում են կանանց խաղաղաշինական ոչ ֆորմալ հանդիպումներ Հայաստանի և Ադրբեջանի կանանց միջև, դրանց թեման հաճախ շեղվում է ավելի «կանացի» թեմաների քննարկման, ինչը երբեմն սեփական ուժերի անվստահությունից է․ կանայք այդ լուրջ հարցի քննարկումը նախընտրում են թողնել իշխանություն ունեցող տղամարդկանց», ֊ նշում է Շահնազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․
Հաղորդումների շարքն իրականացվում է «Սևազգեստ կանայք, Հայաստան» խաղաղաշինական նախաձեռնություն հետ համագործակցությամբ