Եկեք…

Ֆեյսբուքից

– Նիկոլ Փաշինյանի կոչը առողջ ապրելակերպի թեմայով ՀՀԿ-ին չի հասել
)


– Մարդա մի կյանք ունենք, ու մարդա մի հայրենիք։ Ոչ մի վերադարձ սերժապետություն, նահանջի տեղ չկա, ոչ մի բռնություն եւ ոչ մի սադրանք, միայն խելքով եւ կամքով։ Ոչ մի ռեինկառնացիա պատմության աղբանոցից։ Ոտքի՛, Նոր Հայաստանն է գալիս, հեղափոխությունը շարունակվում է!!! Պաչում եմ։)

– Իրենց պաշտոնի համար մի ամբողջ ժողովրդի դեմ են դուրս գալիս` առանց մտածելու: Ինչ-որ հրահանգ են կատարում, ինչ-որ բաներ ունեն, որ չեն ուզում կորցնել: Սա բանդա ա, ուզում են ինչ-որ բան անել, բայց չի ստացվելու: Սա քվեարկություն չէր, գաղտագողի գիշերով «ռազվեդգրուպա» մտավ, գողություն արեցին: Սրանք չեն կարողանում հաշտվեն, որ ժողովուրդը հաղթել ա, պետք ա թողնեն գնան:

– Ժողովուրդ ջան, խնդրում եմ լինել նույնքան խաղաղ, իմաստուն և միասնական, որքան որ եղել ենք թավշյա հեղափոխության ողջ ընթացքում:

– Հուսով եմ ամեն ինչ Երեւանում վերահսկվում է Հայաստանի քաղաքացիների կողմից։ Նոր եմ մտել ֆբ։ Ստեփանակերտում ինտերնետն այս պահին բավական թույլ է (գոնե ինձ մոտ այդպես է)  ու քիչ եմ տեղեկացված այս պահին Երեւանում ընթացող պրոցեսներից։ Մեր դրսի հարազատներն էլ մյուս կողմից խիստ անհանգիստ են Երևանում տեղի ունեցողից։ Վստահ եմ, որ Ազգային ժողովի մինչհեղափոխական մեծամասնությունը վերականգնելու փորձերը դատապարտված են, եւ դրանք սոսկ ցույց են տալիս, որ հանրապետականները ու նրանց ծպտյալ դաշնակիցները այդպես էլ չհասկացան, թե ինչ է տեղի ունեցել երկրում։

– Շատ հանգիստ, ասեմ ավելին՝ շատ ռոմանտիկ ա ամեն ինչ հիմա ԱԺի թաղերում, Նազարեթ ջան :Ճ

– Դարը մի անգամ բարձրակրունգ էի հագել, էն էլ հարամեցին:

֊ ՀՀԿ-ԲՀԿ-Դաշակցություն եռագլուխը վերջը երկիրը հասցնելու ա էն կետ, որ կետում որ 1918 թվականին ժողովուրդը վարչապետ Արամ Մանուկյանին հռչակեց դիկտատոր ու օժտեց անսահմանափակ լիազորություններով…

– My favorite MP

– Հիշում եմ, որ ընտրական օրենսգրքում փոփոխություններ պիտի լինեին արտահերթից առաջ։
Էդ փոփոխությունների նախագծից ի՞նչ կա։

֊ Ողջ քաղաքը նորից ոտքի է: Մարդիկ խմբերով Երևանի տարբեր մասերից շտապում են դեպի ազգային ժողովի շենք: Վարորդները քաղաքի կենտրոնը խեղդել են մեր հեղափոխական ազդանշաններով: Մարդիկ մարզերից ևս ուղևորվել են դեպի Երևան: հեղափոխությունը վերադարձել է և մարդիկ այստեղ են կրկնակի ոգևորությամբ:

– «Ազգային Ժողովը անկախ մարմին է…» Է․Շարմազանով: Ումի՞ց է անկախ. ժողովրդի՞ց: Այն ժողովրդից, որին պատկանում է իշխանությու՞նը: Այն ժողովրդից, որի կողմից իբր ընտրվե՞լ եք և որին ներկայացնու՞մ եք: ՀՀ Սահմանդրության 94-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով և համոզմունքներով: Հիմա ձեր խղճով ու համոզվածությամբ, որ դուք չեք ներկայացնում ժողովրդին, հրաժարական տվեք. խաղեր մի տվեք: Սա է ժողովրդի հրամայական մանդատը, սա է ժողովրդի պահանջը և դրա հետ չեք կարող հաշվի չնստել:

Եկեք…

֊ Սրանք լրիվ վատ են:

– Դաշնակներին փակել ու արգելել ընդհանրապես на веки вечные ֆուուուուուուո արաաաաաաաաա

֊ Ոչ մի տերև, ոչ մի պատգամավոր…

֊ Լավ, բայց էսքան ատելությունով ու անեծքներով ոնց պիտի ապրեք։

֊ Մենք ԱԺում ենք, քայլում ենք, վայելում ենք, ինչ լավ օր ա՜

֊ Նոր տարուն նոր պառլամենտ կունենանք։

֊ Գանդոնները չեն թողում մարդ հանգիստ ջնջվի ֆբ-ից։

֊ Հիմա ո՞նց Նիկոլին համոզենք, որ Էրիկ Գրիգորյանին էլ պաշտոնից ազատի. Կարեն Կարապետյանի խորհրդական եղավ, Արծվիկ Մինասյանի փոխնախարար եղավ, ումի՞ց է պակաս, օրինակ: Նրա տեղն էլ Արթուր Գրիգորյանին որ նշանակի, մի հրաշք բան կստացվի:

– Ուժ զգացեք , սեր ու միասնություն զգացեք և , վերջապես, հեռացեք խաղաղութամբ: Ներքաղաքական ճգնաժամի խորացումը վտանգավոր է բոլորիս համար և նորից կաթվածահար է արել մեր կյանքի բնականոն ընթացքը: Անկախ ամեն ինչից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հորդորել է ազգաբնակչությանը՝ պահպանել բացառիկ զսպվածություն , և ապահովել գործընթացների միմիայն խաղաղ ընթացք: