Home / Դատարան / ԱԱԾ պետ․ Ես դատավորի հետ չեմ խոսել

ԱԱԾ պետ․ Ես դատավորի հետ չեմ խոսել

Գաղտնալսման պատվիրատուն Հայաստանից է և «լայն ճանաչում ունի»։ Հայաստանի կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողների հարցերին է պատասխանել Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը, ով ասել է, որ իր հեռախոսը տրամադրել էր քննություն իրականցնող մարմնին։

«Գտնվել եմ ռոումինգի մեջ, և այդ ինտերնետային կապուղին պաշտպանված չէ, այսինքն չի գաղտնագրվում, այդ դեպքում ցանկացած միջին որակի մասնագետ կարող է այդ գաղտնալսումն իրականացնել։

Քննչական կոմիտեում իրականացված քննության արդյունքում պարզվել է, որ ես և Սասուն Խաչատրյանն ունեցել ենք 10 զանգ՝ 8 անգամ զանգահարել է ինքն ինձ, 2 անգամ՝ ես իրան։ Մենք մեկ խոսակցություն չենք ունեցել, որը 8 րոպե 40 վայրկյան էր։ Ամենաերկար խոսակցությունը 2․5 րոպե է տևել։ Էդ խոսակցություններն ամբողջությամբ մոնտաժված են և ներկայացված են որպես մեկ խոսակցություն։

Ինչ վերաբերում է հայտնի իմ արտահայտությանը՝ «ուզես-չուզես, պետք է տաս», արդեն իսկ հայտնի է դատավորի անունը Վաչե Մարգարյան․․․ ես ասում եմ «Հրաչ»։ «Հրաչ» ասում են Հատուկ քննչական ծառայության քննչական խմբի ղեկավարին։ Չեմ ճանաչում ես իրան, մամուլի ասուլիսի ժամանակ կողքներս նստած տղան ա։ Ես ասում եմ «Հրաչն ի՞նչ ա ասում»։ Ասում ա «Հրաչն ասում ա «հիմնավոր ա», ասում եմ «դե, ուրեմն ուզի֊չուզի, պետք ա տա»։

Ես դատավորի հետ չեմ խոսել, իմ հեռախոսը տվել եմ քննություն իրականացնող մարմնին։ Վերականգնել են Viber-ը, WhatsApp-ը, անգամ կնոջս հետ անձնական նամակագրությունը, բանկային քարտիս շարժը, սաղ կա և տրամադրված է քննությանը։ Ես դատավորի հետ չեմ խոսել, ես դատավորների հետ առհասարակ չեմ խոսում»։