Գլխավոր / Ազգային ժողով / Փաշինյանի կառավարության խնդիրն է՝ փոխել տնտեսության կառուցվածքը

Փաշինյանի կառավարության խնդիրն է՝ փոխել տնտեսության կառուցվածքը

ԱԺ-ի այսօրվա ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի տնտեսությանը։

«Մայիսին, երբ ես ստանձնեցի վարչապետի պաշտոնը, մեր առաջին ռեակցիան և վերբերմունքը տնտեսության վերաբերյալ հետևյալն էր․ պահպանողական մոտեցում ցուցաբերել, որ հեղափոխությունից անմիջապես հետո ցնցումներ չլինեն։

Բայց մենք շատ հստակ արձանագրել էինք և արձանագրում ենք, որ այն կառուցվածքը, որ ունի մեր տնտեսությունը, որևէ կերպ մեզ համար ընդունելի չէ, քանի որ մեր տնտեսությունը, ըստ էության, պայմանականորեն հենված է 3 սյուների վրա․ ավանդական գյուղատնտեսություն, հանքարդյունաբերություն և, որքան էլ տարօրինակ թվա, խաղային և խաղադրույքային ոլորտն է։

Մենք խնդիր ենք դրել, որ փոխվի տնտեսության այդ կառուցվածքը։ Այն է՝ ավանդական գյուղատնտեսությանը պետք է փոխարինի տեխնոլոգիական գյուղատնտեսությունը (ոռոգման համակարգ, հակակարկտային պաշտպանության համակարգ, գյուղմթերքի բաշխում և այլն), բարձր տեխնոլոգիական և տեքստիլ արդյունաբերությունը։

Եվ մի որոշ ժամանակ, երբ հինը անկման մեջ է լինելու, իսկ նորը դեռ կայացած չի լինելու, մենք տնտեսական ցուցանիշերի անկում ենք ունենալու անխուսափելիորեն։ Այսօր այդ փուլն է»։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթն՝ այստեղ։

Tekali Taxi