Քաղաքացիկան պայմանագիր կուսակցության անդամներից առաջին անգամ չի, որ հոմոֆոբ կամ տրանսֆոբ տեքստեր եմ լսել, բայց էս անգամ տեքստի հեղինակը ոչ թե ուղղակի կուսակցական էր, այլ կուսակցության առաջնորդը, որը նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ա, նենց որ էս դեպքում արդեն ենթադրվում ա, որ տեքստը կարելի ա նաև դիտարկել որպես իշխող կուսակցության պաշտոնական դիրքորոշում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրում է Արամ Ամիրբեկյանը՝ հղում անելով Nikol Pashinyan և ՔՊ-ի և կառավարության այլ անդամների էջերին։
– Նիկոլ Փաշինյանը թերևս մոռացել ա, որ մարդիկ ըստ ՀՀ սահմանադրության ունեն հավաքների ազատության իրավունք, և անհասկանալի ա, թե ում ա ուղարկել, որ ճշտի, թե էդ ինչ ԼԳԲՏ ֆորում ա տեղի ունենալու:
Պրն. Փաշինյանը դեռ չի որոշել` խնդի՞ր են իրենց համար ԼԳԲՏ մարդիկ, թե՞ ոչ, և կարծում ա, որ բոլորով (տենաս էդ բոլորն ովքե՞ր են) պիտի քննարկեն ու հասկանան դա:
Պրն. Փաշինյանը իր ժողովրդի ամենախոցելի մասերից մեկի խնդիրները համարում ա գլխացավանք, ու ցանկանում ա խուսափել էդ խնդիրներին առնչվելուց, որովհետև մյուս մասին դա դուր չի գա: Երևի ճնշողի ու ճնշվողի միջև տարբերությունը տենց աննշան ա, որ չի նկատում:
Բայց պրն. Փաշինյանը վստահ ա, որ գալու ա մի օր, երբ իրենք բոլորով պիտի որոշեն, ԼԳԲՏ անձանց տանկերի տակ գցե՞ն, թե՞ ուղղակի ասեն, որ «չքարոզեն» իրանց սեռական կողմնորոշումը, քանի որ ընտանիքի «հայկական մոդելը» բարձրագույն արժեք ա իր համար:
Մնում ա ստեղ հասկանալ` պրն. Փաշինյանն ու իր կուսակիցները մոռացե՞լ են արդյոք, որ ԼԳԲՏ անձինք մի մասն են էն ժողովրդի, որին իրենք ծառայում են ու հավակնում են ծառայել ևս հինգ տարի: Հեղափոխությանը մասնակցած և հենց իրենց իշխանության բերած ժողովրդի մի մասը: Թե՞ իրանց խնդիրները որպես գլխացավանք որակելը ցույց ա տալիս, որ ԼԳԲՏ անձինք ուղղակի անհրաժեշտ ռեսուրս էին իշխանության գալու համար, իսկ հիմա արդեն էդ իշխանությունը կարա որոշի` ոնց վարվել իրենց ու իրենց կյանքերի հետ: Մնում ա նաև հասկանալ, թե որն ա, ի վերջո, ընտանիքի «հայկական մոդելը»: Եվ վերջապես` մնում ա հասկանալ` արդյո՞ք էս տեքստից հետո պրն. Փաշինյանն ու իր կուսակիցներն ակնկալում են, որ ԼԳԲՏ անձինք պիտի քվեարկեն իրենց օգտին:
Lena Nazaryan Arayik Harutyunyan Նարեկ Բաբայան և այլոք, վերջին հարցերս հռետորական չեն: