Նոյեմբերի 7-ին, ժամը 12։00֊ին, Գորիս-Կուբաթլի ավտոճանապարհին զինվորական բեռնատար ավտոմեքենա է վթարի ենթարկվել։ Ավտովթարի հետևանքով չորս զինվորներ մահացել են, կան վիրավորներ։
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ մեքենայում 21 զինծառայող է եղել, նրանցից 19՝ թափքում: Վիրավորները տեղափոխվել են Սիսիանի հոսպիտալ և «Գորիս» ԲԿ: Զինվորներից 8-ը ստացել են տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ։ Նրանց և մյուս 9 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում։ Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է մահացածների անունները․ Հայրապետ Վոլոդյայի Նաիրյան (1998թ․, Էրեբունու ԶԿ), Հրանտ Արայի Գասպարյան (1998թ. ծնված, Շահումյանի ԶԿ), Էդգար Արմենի Հունանյան (1998թ., Հրազդանի ԶԿ), Դավիթ Բենիամինի Մելքոնյան (1998թ., Թալինի ԶԿ)։