Home / Դատարան / Գերեզմաններ այցելությունը ադրբեջանական ընդդիմության վրա մինչև 1500 դոլար նստեց

Գերեզմաններ այցելությունը ադրբեջանական ընդդիմության վրա մինչև 1500 դոլար նստեց

Ավարտվել է Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլինի և Ազգային խորհրդի ակտիվիստների դատավարությունը։ Նրանք ձերբակալվել էին նոյեմբերի 17-ին, երբ այցելում էին «Շեհիդների ծառուղի», և մեղադրվում են իշխանությունների հետ չհամաձայնեցված երթերի կազմակերպման և դրանցում մասնակցության մեջ։

Սաբաիլի շրջանային դատարանը ազատ է արձակել կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլիին, պարտավորեցնելով վճարել 2,500 մանաթ տուգանք (մոտավորապես 1500 դոլար):

«Meydan» հեռուստաընկերությունը հաղորդում է, որ նոյեմբերի 19-ին Քերիմլիի  տասնյակ կողմնակիցներ սպասում էին նրան դատարանի բակում։ Դուրս գալուն պես նա ասաց, որ իր ձերբակալությունը անօրինական է, իսկ «Նահատակների ծառուղի» այցելելու արգելքը դատարանում մեկնաբանված էր նրանով, որ «այդ վայրը պատրաստվում էին այցելել օտարերկյա զբոսաշրջիկներ», ինչը նրա կարծիքով, «ծաղրանք է և հիմարություն»:

«Ոչ ոք իրավունք չունի արգելել քաղաքացիներին հերոսների հիշատակը հարգել, մենք չենք ընդունում նման արգելք եւ այցելելու ենք նահատակների հուշարձան, երբ հարկ կհամարենք», – ասաց Քերիմլին։

Նոյեմբերի 17-ին Նահատակների ծառուղիում ձերբակալված ևս չորս ակտիվիստներ տուգանվել են 400-500 մանաթով, ապա ազատ արձակվել։ Տուգանվածների թվում էին բլոգեր Ֆաթիմա Մովամլին և «Kanal-13» առցանց հեռուստաընկերության աշխատող Նուրան Գահրամանլին: