Ռուսաստանյան շոու-մեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը հետ է կանչվել Կանադայում Հայաստանի դեսպանի պաշտոնից։ Համապատասխան կարգադրությունը արել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Լևոն Մարտիրոսյանին հետ կանչել Կանադայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից», – ասված է նախագահականի հաղորդագրությունում: