Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ընթերցել է Ռոբերտ Քոչարյանի կողմից գրված «Կյանքն ու ազատությունը» գիրքը և իր եզրակացություններն է արել գրքի վերաբերյալ։ Որոշ դրվագներ ըստ ազգագրագետի հմտորեն շրջանցված են և ճիշտ չեն։ Հրանուշ Խառատյանը ներկա է գտնվել 2008 թվականի գործողությունների ժամանակ, եթե Ռոբերտ Քոչարյանն ասում է 0038 հրամանից տեղյակ չի եղել, ապա պետք է ասել 30 ամյա վարաչարարական գործունեության ընթացքում հմտացել է իր ճիշտը այնպես մատուցել, որ հարցեր չառաջանան։
«Դուք պատկերացնում եք, որ արտակարգ իրավիճակ պետք է հայտարարվի երկրում կրքերը գերլարված են երկրում այդ իրադրության հետ կարևորագույն հրաման է ստորագրվում և երկրի նախագահը դրանից տեղյակ չէ։ Քաղաքական պատասխանատվությունը միշտ ընկնում է երկրի նախագահի վրա»։
Հրանուշ Խառատյանը հռետորական հարց է բարձրացնում, եթե ՊՆ ինքնորույն է այդ լուծումը գտել, նկատի ունի 0038 հրամանը, ապա ինչով ենք հիմա երաշխավորված, որ մեկ այլ ռազմական իրավիճակում նմանատիպ գործողություններ չեն կատարվի, առանց որևէ մեկին տեղյակ պահելու։