Home / Դատարան / Հավակնոտ դատավոր Արայիկ Մելքումյան

Հավակնոտ դատավոր Արայիկ Մելքումյան

2008-ից ի վեր արդեն նախկին դատավոր Արայիկ Մելքումյանն աշխատում էր Երևան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում։ Սակայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի հայտարագրերը սկսվում են 2011 թվականից։

Բարձրագույն դատարանի խորհրդին Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի միջնորդության հիման վրա դադարեցվել են  դատավորի լիազորությունները: Կարգապահական վարույթի պատճառը ուժի մեջ չմտած դատական ակտին Արայիկ Մելքումյանի կողմից կատարողական թերթ տալն էր:

Արայիկ Մելքումյանը 2011 թվականի հայտարարագիրը ներկայացրել է 2014-ի ապրիլի 8-ին, իսկ պաշտոնը զբաղեցրել 1․01․2008-ին։ 2012 թվականի հայտարարագիրը ներկայացվել է 2014  սեպտեմբերի 27-ին։ 2013 թվականի հայտարարագիրը ներկայացվել է 2014 փետրվարի  24-ին, սակայն  այստեղ աշխատանքի ընդունվելու ամսաթիվը նշված է 2007 դեկտեմբերի 18։

Նրա աշխատավարձը՝ ըստ հայտարարգրի կազմում էր 4 մլն 543 հազար 980 դրամ: Սակայն 2011 թ․ տվյալներով նրա հաշվեհամարին առկա է եղել  նաև 80 մլն դրամ եւ 120 հազար դոլար:

Հատկանշական է, որ 2009 թ. Մելքումյանը հօգուտ Քոչարյանների ընտանիքի վճիռ էր կայացրել՝ «Հայկական ժամանակ»-ին պարտավորեցնելով վճարել 3 միլիոն 620 հազար դրամ։

Բացի այդ, 2011 թ. «Բելլա եւ Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի ըստ հայցապահնջի Քոչարյանների ընտանիքին «Ժամանակ» օրաթերթը 3 մլն դրամ պետք է վճարեր։ Հայցապահանջի հիմքում ընկած էր վիրավորելու, զրպարտելու, պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունների հրապարակումը։

2012 թվականին դատավոր Մելքումյանի հայտարարգրած 120 000 դոլարը 90 000 դոլարով կրճատվել է՝ դառնալով 30 000 դոլար։ Նշված չէ որևէ շարժական կամ անշարժ գույքի ձեռքբերման փաստ։

Կնոջ՝ Ռոզա Մելքոնյանի հատարարագիրը 2011 թվականին 0-ական է , սակայն 2012 թվականին նրա հաշվեհամարները համալրվել են 20 մլն դրամով , 30 000 եվրոյով և 25 000 դոլարով։ Հայտարարագրերի մեջ նշված չէ կնոջ աշխատանքի վայրը, կարող ենք հետևություն անել, որ նա չի աշխատում։

2015 թվականին Արայիկ Մելքումանը ձեռք է բերել LEXUS RX 350 10 մլն դրամով , սակայն 2016 թ այն վաճառել է 8 մլն դրամով։

2016 թվականին Ռոզա Մելքոնյանի հաշվեհամարին առկա 30 000 եվրոյից մնացել էր 5 000 եվրոն։ Որևէ շարժական կամ անշարժ գույք հայտարարգրված չէ ոչ Արայիկ Մելքումյանի, ոչ էլ կնոջ՝ Ռոզա Մելքոնյանի հայտարագրերում։

2017 թվականին Արայիկ Մելքումյանի հաշվեհամարներին առկա է եղել

23,000մլն դրամ 30,000 ԱՄՆ դոլար, սակայն տարեվերջում առկա է եղել 2 մլն դրամ և 10 000 դոլար։

2018 թվականի սկզբին հայտարարգրվել է դատավորի կողմից AUDI A6  2.8 QUATTRO-ի վաճառք 1,5 մլն դրամով։

2018 թվականին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանը պաշտոնը ստանձնելու պահին 2 մլն դրամ և 10 000 դոլար  գումար է հայտարարգրել և 301 000 դրամ եկամուտ։

2018 թվականի սկզբին եկամուտները կազմել են 5,057,382.60 դրամ, իսկ նույն թվականի պաշտոնը զբաղեցնելու պահին այն կազմել է 301 000 դրամ։

Արայիկ Մելքումյանը հավակնություն է ունեցել դառնալ ՄԻԵԴ դատավոր։ Հարցազրույցի փուլում արձանագրվել է, որ սույն անձը որպես կարևորագույն ձեռքբերում է նշում լրագրողներին պատասխանատվության ենթարկելը․ «Եղել են գործեր, խոսքի ազատության, արդյունավետ իրավական պաշտպանության մասով, այս առումով եղել են բազմակի աղմկալից գործեր, որոնք պատիվ և արժանապատվության վերաբերյալ գործեր եմ քննել, նույնիսկ լրագրողներին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ»։

Արայիկ Մելքումյանը հայտնի է նաև աղմկահարույց վճիռներով ընտանեկան գործերով։ Նա դատավճիռ է կայացրել խնամքի կարիք ունեցող երեխային պահող, չաշխատող այրուց պետ տուրքից չազատելու վերաբերյալ և խախտել է արդար դատաքննության իրավունքը՝ անտեսելով գործով անցնող վկաներին լսելի լինելու իրավունքը։

Եվս մեկ դրվագ իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պատմում է , թե ինչպես է նա ակնհայտ անօրինական վճիռ կայացրել երեխայի խնամակալության և ապրելու վայրի հետ կապված։

Արայիկ Մելքումյանը նաև քննել է արմատներով Հեր- Հեր գյուղից փաստաբան Հարություն Բաղդասարյանի գործնն ընդդեմ Լիդիան Արմենիա ընկերության։ Փաստաբանը միջնորդություն է ներկայացրել ինքնաբացարկի մասին, քանի որ պարզվել է, որ Արայիկ Մելքումյանի երկվորյակ եղբայրը՝ Արմեն Մելքումյանը Լիդիան Արմենիա կազմակերպության իրավաբանն է։