Լրագրող Մհեր Արշակյանի տեքստը հեռացվել է սկզբնաղբյուր՝ medialab.am-ի խմբագիր Մարիաննա Գրիգորյանի պահանջով։ Նյութը՝ սյունակագրի մեկնաբանությունն էր Մեղրիի գնդի զինվորների ապստամբության պատճառների և Պաշտպանության նախարարության արձագանքի վերաբերյալ։
Տեքստը հեռացնելու պահանջը Մարիաննա Գրիգորյանը հիմնավորել է, մասնավորապես, հետևյալ կերպ․
– դա լուր չի, կամ ասուլիս, որ կիսում եք, դա մեր հեղինակային նյութն է, եւ մենք դեմ ենք, որ մեր հեղինակային նյութը, որի վրա ժամանակ, միջոց ու նյարդեր ենք դրել, այլ կայքում հայտնվի,
– իրավունք չունեք ամբողջական նյութը արտատպել, բացի դա մենք հեղինակի հետ պայմանագիր ունենք, որի համաձայն սյունակների հրատարակելու միակ իրավունքը պատկանում է Մեդիալաբին,
– հեղինակային իրավունքի համաձայն, սյունակները կարող ենք հրապարակել միայն մենք, դուք կարծես մեր հետ պայմանավորվածություն չունեք։