Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի և Մատենդարանի գիտաշխատող Գայանե Այվազյանի հետ խոսեցինք մարտի 27-ին Աժ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին, որտեղ նա կողմ է արտահայտվել հարկերի համահարթեցմանը և քննադատել պրոգրեսիվ հարկման սկզբունքի կողմնակիցներին։ Մաղթելով Հայաստանում աշխատավարձների քառակի բարձրացում՝ վարչապետը առաջարկել է հերոսացնել ամսական 2 մլն դրամ եկամուտ ունեցող բարձրագույն կրթությամբ անձանց։
Մատենադարանի գիտաշխատող Գայանե Այվազյանը 80 հազար դրամ է ստանում, այդ աշխատավարձը պետությունն է սահմանել։ Իր նման մոտ 6000 ՀՀ քաղաքացի կա, որոնք ստանում են առավելագույնը 150 հազար դրամ աշխատավարձ։ Երիտասարդ գիտնականը բացասական է համարում որևէ խմբի թիրախավորումը՝ մյուսին հերոսացնելով։ «Հերոսներին մերժել ենք հեղափոխոթւյան ժամանակ», – նշում է նա։
Ըստ հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանի, կառավարության ղեկավարը մանիպուլացվում է պրոգրեսիվ հարկման կողմնակիցների պնդումները ու փաստարկները․ կան ոլորտներ, որոնք մրցակցային չեն, սակայն պետությունը պարտավոր է այդ ոլորտների նկատմամաբ ունենա պատշաճ ուշադրություն։ Պետության կարգավորիչ ֆունկցիան անհրաժեշտ է, և անտեսանելի ձեռք չկա, որ շուկայական հարաբերություններով կարգավորվի այս ոլորտը։
Այլ մանրամասները՝ տեսանյութում․