Home / Բանակ / Զինվորին մեղադրում են սպանության փորձ կատարելու մեջ

Զինվորին մեղադրում են սպանության փորձ կատարելու մեջ

Մարտի 26-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, N զորամասի նախկին զինավանի տարածքում, պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոչկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Ա.Գ-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։