Home / Առողջապահություն / Ավտովթարից հետո 4 զինծառայող տեղափոխվել է Մեղրիի հիվանդանոց

Ավտովթարից հետո 4 զինծառայող տեղափոխվել է Մեղրիի հիվանդանոց

Ապրիլի 11-ին, ժամը 19.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող «ԶԻԼ-131» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ավտոմեքենայում գտնվող 20 զինծառայողներից 4-ը՝ հիմնականում սալջարդերով, տեղափոխվել են Մեղրիի բժշկական կենտրոն։  Բոլորի վիճակը բավարար է, ասված է հաղորդագրությունում։