Վայոց ձորի մարզպետարանը միակն է Հայաստանում, որ իր ենթակայության տակ ունի 3 մշակութային ՊՈԱԿ. մարզային մշակույթի կենտրոնը, Եղեգնաձորի երկրագիտական թանգարանն ու Եղեգնաձորի երաժշտական դպրոցը:
1976 թվականին կառուցված մշակույթի տանը գործում են արվեստի և այլ կրթական խմբակներ։ Պատերը խոնավ են, տեղ-տեղ հոսանքի լարերը դուրս են ցցվում։ Հատակի պարկետը քանդված է, թուլացած պատուհանները երբեք չեն փոխվել։ Մշակույթի տան ղեկավար Մարո Սիմոնյանը պատմում է, որ երկրորդ հարկի մեծ դահլիճում երաժշտություն բարձր չեն միացնում, քանի որ առաստաղը փլվում է։ 2018 -2019-ին այստեղ սովորում է մոտ հարյուր աշակերտ, պարապում է 40 հոգանոց կարատեի խումբ։
Խնդրի մասին տեղյակ է պահել նախորդ կառավարությանը, անգամ հիշում է, որ Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանն է այցելել տարածք և ինչ-որ ծրագրեր են մշակել, որ իրականացնեն, սակայն չի հաջողվել։
Քաղաքացու օրվա միջոցառումների շրջանակում Եղեգնաձորում ելույթ էր ունենում Որդան Կարմիր ռոք խումբը։
Վայոց Ձորի փոխմարզպետ Նանե Ասատրյանը ներկայացրեց Եղեգնաձորում գործող մշակութային կենտրոնների վիճակը։ «Երկրագիտական թանգարանն ու երաժշտական դպրոցը քիչ թե շատ կարողացել են վերջին տարիներին գտնել որոշ կենսական կարևորության խնդիրների լուծման տարբերակներ, թեև այստեղ էլ շարունակվում են առկա լինել շատ խնդիրներ: Իսկ Մշակույթի տունը լուրջ վերակիրարկման կարիք ունի: Սկսած կանոնադրության վերանայումից, կառվարման կազմակարպչական աշխատանքներից, վերջացրած շենքի պայմանների բարելավման աշխատանքներով: Մշակությի տանը տարիներ առաջ երկու կարևոր ներդրում է եղել նորոգվել է բեմն ու դահլիճը, կառուցվել է ջեռուցման համակարգ:
Փոխմարզպետը խնդիր է տեսնում, որ տարիներ շարունակ մշակույթի կենտրոնը կոմերցիոն գործունեության, զարգացման, շենքային պայմաններ բարելավելու համար արտաբյուջե ստեղծելու լայն հնարավորություններ է ունեցել, սակայն չի արվել:
«Այն չի իրականացրել մարզի ստեղծագործող անձանց, արվեստագետների, համույթների, գեղարվեստական դպրոցների այսպես ասած հենարան ու հավաքակատեղի լինելու գործառույթը, որովհետև սա որպես խնդիր չի դրվել մարզպետարանի կողմից սուբսիդիոն պայմանագրով կամ որևէ հայեցակարգով: Բայց այն մարզային նշանակություն ունի և պետք է լիներ մարզի ողջ մշակութային ռեսուրսը, գեղագիտական կրթության և արվեստի տարվեր հարթակներ միմյանց կապող հենակետային հարթակ»:
Նանե Ասատրյանը նշում , է որ 2018-ից Մշակույթի նախարարի, փոխնախարարների հետ ունեցել են այցելություններ, քննարկվել են զարգացման և գործունեության իրատեսական ձևաչափերը: Մշակույթի տունը ստացել է դրամաշնորհային ծրագիր նախարարության կողմից թատերական ներկայացման բեմադրության համար։
«Ֆրանկաֆոնիայի շրջանակներում Ֆրանսիայի մշակութային ոլորտի ներկայացուցիչների, տիկին Նազելի Ղարիբյանի և իմ անմիջական մասնակցությամբ, մարզի մշակութային ռեսուրսը քննարկել ենք և մշակվում են զարգացման ծրագրեր, որոնք թույլ կտան մշակութային եղած ռեսուրսի պայմաններում զարգացման ծրագրեր իրականցնել: