Լրագրող Թեհմինե Ենոքյանը, ով 2015 թվականին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիայի ժամանակ տասնյակ մարդկանց թվում տուժել է քաղաքացիական հգուստով ոստիկանների գործողություններից, նամակով ծանուցվել է, որ գործը վերսկսվել է։
Ծանուցման մեջ, մասնավորապես, ասված է․ «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի 3-րդ մասի կարգով հաղորդում եմ Ձեզ, որ դատախազի կողմից կասեցման որոշումը վերացնելու հիմքով թիվ 62217915 քրեական գործով կասեցված վարույթը վերսկսվել է»։
Այս առիթով Ենոքյանը ֆեյբուքի իր էջում կոչ արեց դիմել ՀՔԾ․ «Ի դեպ, ով տուժել է, սակայն տուժող չի ճանաչվել, այս պահից սկսած կարող եք դիմել ՀՔԾ, պահանջել, որ էլեկտրիկ Երևանի գործով ձեր խախտված իրավունքները գրանցվեն, տուժող ճանաչվեն»։
Իրավապահ մարմինների անգործության և հանցավոր ոստիկանների ինքնության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածով․ «Էլեկտրիկ Երևանի «կորած» մեղադրյալներից շատերը բարձր պաշտոններ են ստացել»։