Հայ Առաքելական եկեղեցու պատմության դասավանդման հետ կապված առաջին հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ արդյո՞ք մենք տարբերակում ենք Հայ Առաքելական եկեղեցու պատմությունը հայ ժողովրդի պատմությունից, և եթե տարբերակում ենք՝ ինչո՞ւ ենք տարբերակում և ինչպե՞ս ենք տարբերակում։ Այս մասին այսօր՝ պետության և Առաքելական եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ խոսել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հարկային հարաբերությունների` անշարժ գույքի և գույքահարկի հետ կապված մի շարք օրակարգային խնիդրներին անդրադառնալով, Փաշինյանն ասել է․ «Արդյոք Հայ Առաքելական Եկեղեցուն պատկանող գույքը միասե՞ռ է, միատա՞րր է, թե՞ այնտեղ կան տարբեր սեգմենտներ, եւ արդյոք այդ սեգմենտների վերաբերյալ մենք պետք է տարբերակվա՞ծ, թե՞ ընդհանուր մոտեցում ցուցաբերենք։
Մանավանդ այսօր, երբ ընդլայնված քարոզարշավ ենք տանում՝ քաղաքացիներին կոչ անելով հարկեր վճարել, որովհետեւ այդ վճարված հարկերի արդյունքում է ձեւավորվում եւ ձեւակերպվում այն աշխատանքի ծավալը, որ կառավարությունը հնարավորություն ունի անելու: Մենք այստեղ պետք է հստակ ասենք, որ ունենք նաեւ Հայ Առաքելական Եկեղեցու աջակցության կարիքը, որպեսզի պետական այս ընկալումն ավելի ու ավելի խորն արմատավորվի մեր իրականության մեջ»։