Այս օրերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում անցկացվում է Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով հերթական նիստը։ Այժմ քննվում է պաշտպանական կողմի ներկայացրած՝ խափանման միջոցը փոխելու մասին միջնորդությունը։
Այս գործի շրջանակներում Քոչարյանը մեղադրվում է միայն 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների համար պատասխանատվության մասով՝ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մաս․ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։
Ստորև ներկայացնում ենք սոցցանցերում դատավարության կամ մեղադրյալի մասին արված մեկնաբանությունները․
– Քոչարյանը, երբ ասում է՝ «տեղյակ չեմ, չեմ տեսել, չեմ լսել» փաստացի ամբողջ մեղքը բարդում է իր համախոհների վրա։ Երկրորդ հերթին, նման պնդում անելով խոստովանում է, որ լինելով երկրի նախագահ, ոչ միայն չի վերահսկել իրավիճակը, այլև պատասխանատվության չի ենթարկել գեթ մեկ անձի։ Իսկ ես համոզված եմ, որ դատարանում հենց սկսվի բուն պրոցեսը, Քոչարյանն ու «աջակիցները» իրարու դեմ են խոսելու, սեփական կաշին փրկելու համար. դուք այդպես էլ չհասկացաք և արդեն գնացքն էլ գնացել է, որ Ձեր անվտանգության միակ երաշխիքը՝ ներողություն խնդրելն է, թալանի վերադարձը կամ բանտը։ Դրա փոխարեն Ձեր անկանոն շարժումներով, էլ ավելի եք սրում ժողովրդի ատելությունը Ձեր հանդեպ։
– Ալումյանը 0038 հրամանի մասին, տարբեր ժամանակահատվածներում․ 0038 հրամանը չի ենթադրում, որ բանակը մասնակցել է Մարտիմեկյան իրադարձություններին: Ռոբերտ Քոչարյանը տեղյակ չի եղել 0038 հրամանից: Ռոբերտ Քոչարյանն իրավունք ուներ բանակը փողոց հանել:
Զարմանալի է, որ Ալումյանը համարվում է լավ փաստաբան, մինչև այսօր նմանատիպ հակասական հայտարարություններից բացի այլ բան չեմ տեսել:
– ՀՀ ու Ղարաբաղի միջև սեպ խրողը Քոչարյանն ու Քոչարյանի համար դատարան եկող ղարաբաղցի պաշտոնյաներն են։
– Ցմահ։
– Ռոբերտ Քոչարյանը ոնց-որ անձի երկատման խնդիրներ ունի: Մարդը մոռանում է, որ տասնյակ տարիներ իշխանությունը իրենց ձեռքն է եղել և այդ ընթացքում ոչ-ոք չի դատվել նռնակ օգտագործելու կամ մարդ սպանելու համար: Հիմա կանգնել, խոսում է ինչ-որ տեսանյութերի մասին, որ իրեն ցույց են տվել, հիմա չկա, այ քեզ հանելուկ: Է, ինչի՞ ժամանակին էդ տեսանյութերի հիման վրա ոչ-ոքի պատասխանատվության չեք ենթարկել, եթե տեսանյութ ընդհանրապես եղել է, չլինի՞ տեսանյութերի մեջ միայն դուք եք եղել: Մարդը բաներ է խոսում, ու մոռանում, թե անցյալում ինչ կարգավիճակ է ունեցել և որ բոլոր իր կողմից առաջ քաշած թեզերը հենց իրեն է ուղղված: Սենց շարունակելու դեպքում 0038 հրամանը աչքին ծիծեռնակներ են երևալու:
– Ցմահ +։
– Ասենք, չտեսնված բան ա՝ զանգվածային բռնություններ ու սպանություններ կազմակերպելու մեջ մեղադրվողի պաշտպանությունը սկսել բռնությամբ: Երևի հաշվարկը էն ա, որ ստոկհոլմյան սինդրոմի համազգային համաճարակ ա բռնկվելու կամ ո՞վ իմանա էտ գիգանտի մտքի թռիչքը:
– Էսօր 3-4 գեներալի ցուցմունքներ եմ կարդացել, հրապարակված հատվածներ ու ոչ-ոք չի ժխտում, որ Երևան զորք ա բերվել, բայց Քոչարյանի աջակիցների էշը կաուչուկից ա, մնում-մնում, ասում են՝ ոչ մի զորք չի բերվել:
– Պարոնայք Բակո Սահակյան և Արկադի Ղուկասյան, Երևան գալուց առաջ ակնկալում եմ պատասխանեք Մարտի 1-ի գործում Ձեր մասնակցության չափի և որպիսիության մասին: Առաջարկում եմ տարածել և պատվիրակել ԶԼՄ-ներին հարցը պարզել առավոտյան, մինչ վերոհիշյալների Երևան գալը։
– Քոչարյանի գործերը այնքան վատ են, որ ստիպված Ստեփանակերտից ԱԱԾ աշխատակիցներ է բերել դատարան, որոնք նաև կես դրույքով սադրիչ էին աշխատում մեր ցույցերի ժամանակ: Փաստորեն, ստեփանակերտյան չեկիստների պատկերացմամբ Քոչարյանի դատին մասովկա լինելը Ազգային անվտանգության ծառայության կարևորագույն գործառույթներից է:
Հ.Գ. Արա, դե գոնե այնպիսի մարդկանց ուղարկեք, որ դեռ պալիտ չեն եղել էլի … էս ի՞նչ մարդիկ են, ոչ մի բան նորմալ չեն կարողանում անել … :ՃՃ
– Անցած տարվա ամռանը, երբ Բակո Սահակյանի հրաժարականի պահանջով շարժում էինք սկսել, մեզ մեղադրում էին իրավիճակը ապակայունացնելու մեջ։ Այդ մեղադրանքներին ես միշտ պատասխանում էի, որ քանի դեռ իշխանությունը ուզուրպացրած Սահակյանը և իր մերձավոր շրջապատը շարունակում են պաշտոնավարել, Արցախում իրավիճակը կայուն չի լինելու։ Հիմա տեսնում ենք, որ Բակոն իր թիմակիցների հետ Սերժ Սարգսյանի հրահանգով փորձում է ապակայունացնել իրավիճակը նաև ողջ Հայաստանում։
– Քոչարյան Ռոբերտ, միլիարդներդ ծախու շներին բաժանելու փոխարեն տուր պետությանը, որտեղից որ թալանել ես, թե չէ դրանք էսօր պետությանն են դավաճանում, վաղն էլ քեզ կդավաճանեն, դրանում մի կասկածիր։
– էսօր առաջին անգամ նկատեցի, թե ոնց ա Քոչարյանը ծերացել էս մի քանի ամսում։ Տեսնես վերջին տասը տարվա ընթացքում քանի՞ մարդ ա ծերացել, հյուծվել, քայքայվել։ Ափսոս, որ սրա համար արդարադատություն չկա։
– Ոչ-ոքի չի հաջողվել այնպիսի սեպ խրել Հայաստանի ու Արցախի միջև, ինչպիսի սեպ խրում են Արցախի իշխանությունները։ Ու սա չեն անում ինքնապաշտպանության բնազդից ելնելով, դա մի փոքր արդարացված կլիներ, ոչ էլ անում են Քոչարյանի նախկին ստատուսը պաշտպանելու համար, ՀՀ նախագահ էլ ա եղել, նման խնդիր լիներ, ինքներս կպաշտպանեինք, անում են թայֆայական նկրտումներից ելնելով, զեմլյակը նեղն ա պարզապես։ Անվտանգության մասին ամբողջ օրը խոսողներին հենց էս սեպը պիտի մտահոգեր, սա էլ հո արտաքին հարց չի, որ ձևացնենք, որ 2 անջատ պետություններ ենք։
– Ոչ մի բան չեն կարա անեն, Բակոն էլ ա դատվելու Արցախից զորքը բերելու համար։
– Ցմաաահ։
– Հանցագործները հանցագործին են պաշտպանում։
– Դատավոր, դուխով։
– Ափսոս էն հողը, որի վրա դուք քայլում եք, ափսոս մեր երեխեքը, որ ձեզ են պաշպանում։
– ժող ջան, հանգիստ, մերժվելու են, օրենքով իրավունք չունեն։
– Հենց հիմա Արցախում պետք է մեծ հավաք անեն ու պահանջեն հրաժարական։
– Ղարաբաղը էսի չի մարսելու։
– Քայլ արա, արցախցի։
– Աստված չանի՝ ընդունի միջնորդությունը ու ազատ թողի։
– Արցախցիներ, լավ նայեք ձեր հարստահարողներին, ոտքի հելեք։
– Մի օր էլ Բակոյին են սրա նման դատելու, տենանք դրա համար ով ա երաշխիքներ տալու։
– Ռոբը Հայաստանը թալանեց, Բակոն՝ Արցախը։
– Սա դատավարություն չէ, այլ կրկես։
– Սերժի թաշկինակներ։
– Մեղքերդ խոստովանի, գնա հանգիստ քնի, քոչո։
– Մեր գլխավոր դատախզը լա՞վն ա, կարելի՞ ա վստահել իրեն։