Այս նյութը գրում եմ հատուկ բոլոր այն կառույցների համար,ովքեր փորձում են Վարչապետի կոչը նույնականացնել սահմանադրական կարգի տապալման հետ և որակել որպես ճնշում արդարադատության նկատմամբ:
Նախորդ նյութում նշել էի,որ իր կոչով Վարչապետը ընդհակառակը վերականգնում է սահմանադրական կարգը,հանցավոր ռեժիմի մնացուկ դատավորներից դատական իշխանությունը ազատագրելով և ժողովրդին վերադարձնելով:
Հիմա ներկայացնեմ Քոչարյանի պաշտպանական խմբից արտահոսքը:
Ըստ աղբյուրի՝ Քոչարյանի ազատ արձակելու որոշումը գրել են Վերաքննիչ Դատարանի երեք դատավորներ․ Վազգեն Ռշտունի ՝ Վերաքննիչ Քրեական Դատարանի Նախագահ, Արշակ Վարդանյան՝ Վերաքննիչ Քրեական Դատարանի Դատավոր, Մխիթար Պապոյան` Վերաքննիչ Քրեական Դատարանի Դատավոր, Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հանձնաժողովի նախագահ Դատավոր Դավիթ Գրիգորյանը միայն կարդացել է այն։
Սակայն աղբյուրը մեկ այլ ուշագրավ լուր էլ է հայտնել:
Վերոնշյալ անձիք սկզբում որոշել են կասեցնել Քոչարյանի գործի քննությունը և գործը ուղարկել Սահմանադրական Դատարան, որպեսզի Սահմանադրական Դատարանը որոշի, թե արդյոք Քոչարյանի գործողությունների արդյունքում Սահմանադրական կարգը տապալվել է, թե ոչ:
Եթե դա նրանց հաջողվեր, ապա Քոչարյանը կասեցված գործի պարագայում չէր կարող մնալ կալանքի տակ:
Վերաքննիչ Դատարանը,Վազգեն Ռշտունու գլխավորությամբ ՝այն հիմքով, որ գործը կասեցված է և գտնվում է Սահմանադրական Դատարանում, մերժելու էր Քոչարյանի խափանման միջոցի փոփոխման վերաբերյալ Գլխավոր Դատախազի բողոքը։
Սահմանադրական Դատարանը ՀՀԿ֊ական Հրայր Թովմասյանի գլխավորությամբ մեկ տարի գործը պետք է քններ և որոշում կայացներ ,որ Քոչարյանի արարքների հետևանքով Սահմանադրական կարգը չի տապալվել:
Եվ Ռոբերտ Քոչարյանը հանգիստ ազատվում էր իր հիմնական մեղադրանքից՝ Սահմանադրական Կարգի տապալումից:
Նույն աղբյուրը նաև նշել է, որ Քոչարյանը և պաշտպանական կողմը նախօրոք տեղյակ են եղել կայացվելիք որոշումից, ավելին, այն քննարկվել է իրենց հետ:
Նրանց խաղաքարտերը խառնվել են, երբ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ահազանգել է դավադրության մասին և կոչ արել ժողովրդին հավաքվել Նոր Նորքի դատարանի մոտ:
Ստիպված Քոչարյանին դատարան չեն բերել, մտավախություն ունենալով, որ ժողովուրդը չի թողնի նրան հեռանալ դատարանից:
Այն մասին, որ Քոչարյանը մինչև որոշման հրապարակումը տեղյակ է եղել իր ազատ արձակման մասին, վկայում է նաև այն հանգամանքը, որ, ըստ նույն աղբյուրի, Քոչարյանը Նոր Նորքի դատարանում որոշման հրապարակումից գրեթե 1 րոպե հետո,առանց որոշումը ՔԿՀ ներկայացնելու հեռացել է այնտեղից,նախորոք այնտեղ պատրաստի կանգնած իր ավտոմեքենայով:
Այստեղ արդեն հարցեր են առաջանում նաև Արդարադատության Նախարար Զեյնալյանին:
Կարծում եմ, այս պարագայում խոսել արդարադատությանը միջամտելու կամ ընդհանրապես դատական համակարգի մասին ավելորդ է:
Այն ոչ միայն չկա Հայաստանում, այլ պետք է ազատագրվի և նոր ստեղծվի:
Այնպես որ, խորհուրդս Վարչապետի գործողություններում անօրինականությունների հիմքեր փնտրողներին՝ եթե վերը նկարագրվածի 10% -ը ճիշտ է,ապա մենք գործ ունենք ՀՀ Պետության և ժողովրդի դեմ պլանավորված դավադրության հետ, այլ ոչ թե արդարադատության հետ, և Վարչապետը պարտավոր է կանխել և վնասազերծել, իսկ հարուցված քրեական գործով պետք է պարզվի դավադիրների ողջ շրջանակը:
Այնպես որ հանգիստ նստեք տեղներդ և սպասեք զարգացումներին»։
դատական փորձագետ Արտակ Գալստյան, աղբյուրը՝ Ֆեյսբուք