Home / Դատարան / Ո՞վ է հայը, ըստ Սահմանդրության․ հարցազրույց փաստաբանի հետ

Ո՞վ է հայը, ըստ Սահմանդրության․ հարցազրույց փաստաբանի հետ

Նախկին իշխանությունը պետք է ամբողջությամբ, հիմնահատակ վերանա, որպեսզի այդ արմատներն ու ծիլերը նոր իշխանության մեջ չգցեն։ Epress.am-ի հետ զրույցում այս մասին խոսում է փաստաբան Հարություն Բաղդասարյանը, ով տարիներ շարունակ առնչվում և բախվում է իշխանավորներին սպասարկող դատաիրավական համակարգի հետ։

Խոսելով ՀՀ Սահմանադրության տարածման աշխարհագրության մասին, անդրադաարձ է արվում փասթաթղթում «հայ» և «հայ ժողովուրդ» տերմինների գործածման անհասկանալիությանը․ «Հայ ժողովուրդը՝ նա է, որ ապրում է Հայաստանի Հանրապետությունո՞ւմ, հայ ժողովուրդը՝ նա է, որ ապրում է ամբողջ աշխարհո՞ւմ, թե՞ հայ ժողովուրդը՝ նա է, ով ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»։

Չստացվեց անտեսել Ղարաբաղի և Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին․ «Եթե Քոչարյանին այսօր մեղադրում են մի բանի համար՝ որ ինքը սահմանադրական կարգ է տապալել։ Ինքը սահմանադրական կարգը տապալելով եկել ա իշխանության»։

Խոսելով դատական համակարգում բարեփոխումների հնարավորության մասին՝ փաստաբանը նշում է, որ իշխանության այդ թևի ձևավորման մեջ ժողովուրդը չի մասնակցում, և առաջարկում է ընտրովի դարձնել գոնե առաջին ատյանի դատավորներին։