Home / Հայաստան / Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Վրաստանի խորհրդարանի նախագահը հրաժարական է տվել

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն հրաժարական է տվել` այդ քայլը ժողովրդի առաջ պատասխանատվություն անվանելով։

Երեկ երեկոյան Վրաստանում հակառուսական բողոքի ցույց է տեղի ունեցել, որի մասնակիցները պահանջում էին մի շարք հրաժարականներ և արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Վրաստանի խորհրդարանում մեկնարկած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, ավարտվել է բողոքի ցույցով ու ոստիկանության կողմից՝ ցուցարարների հանդեպ ուժ կիրառելով։ Նիստն ընդհատվել է այն բանից հետո, երբ այն նախագահող ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը զբաղեցրել է Վրաստանի օրենսդիր մարմնի ղեկավարի աթոռը և հավաքի աշխատանքները շարունակել ռուսերեն լեզվով, ինչը դժգոհության մեծ ալիք է բարձրացրել, այդ թվում՝ խորհրդարանի շենքում։