Հունիսի մի քանի օրը Epress.am-ի թիմը անցկացրեց Վանաձորում, որտեղ մի շարք հանդիպումներ և զրույցներ է ունեցել՝ ընդհանրացված «2018-ի հեղափոխությունից մեկ տարի անց» խորագրով։ Մի քանի հանդիպումներից հրապարակման ենթակա հարցազրույցներ ստացվեցին։ Ներկայացնում ենք Գայանե Սոխակյանի հետ զրույցը՝ քաղաքային մթնոլորտի, բիզնեսի, նախկինների վերադարձի հնարավորության, քաղաքական գործիչների անձնական նեղացկոտության և այլնի մասին։ Գայանեն դասավանդում է Պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում, նաև անհատ ձեռներեց է՝ զբաղվում է տպագրությամբ։