Հունիսի 29-ին ժամը 09:50-ի սահմաններում, Երևանի 1-03 շտապօգնության 5-րդ ենթակայանի բժիշկների հերթապահ խումբն ահազանգել է ոստիկանության Նոր-Նորքի բաժին և հայտնել, որ կանչով մեկնել են Գայի պողոտայի շենքերից մեկի բնակարան, որտեղ կնոջ դի են հայտնաբերել, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն հասցեի բնակիչ, Ռ.Ք.-ն է: Մինչ տեղում աշխատում էր դատաբժիշկը, ոստիկաններն ու քննիչները բնակարանում նամակ են հայտնաբերել, որում գրված է եղել. «Իմ մահվան մեջ ոչ֊ոքի չմեղադրեք: Ես իմ զավակներից գոհ ու շնորհակալ եմ: Չեմ դիմանում ցավերին: Գոհ եմ նաև հարևաններիցս, ինձ վերաբերվել են հարազատ մոր պես: Մնաք բարով, ձեզ սիրող մամա», որի կողքին գրված է նաև 28.06.2019թ․։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական և ձեռագրաբանական: