Հուլիսի 13-ին ՀՀ քննչական կոմիտեն Լիդիան Արմենիա ՓԲԸ փորձագետների հետ եկել էր Ամուլսարի տարածք և փորձեց ներս մտնի։ Սակայն Կոմիտեի կողմից ներկայացված քննիչը հերքում էր, որ Լիդիան Արմենիայի կողմից որևէ մասնագետ կա խմբի մեջ, մինչդեռ կազմակերպությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հաստատելով, որ իրենց 2 փորձագետների մուտքը խոչընդոտվել է Ամուլսարի տարածք։ Ավելին, հենց 1-ին պոստի տարածքում մեքենայի վարորդը հաստատեց, որ խմբում կան նաև Լիդիան Արմենիայի ներկայացուցիչներ։ ՀՀ քննչական կոմիտեն քրեկան գործ էր հարուցել դեռևս նախորդ տարվա ամռանը ՀՀ Բնապահպանության և ընդերքի պետական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի կողմից տեսչական ստուգում իրականացնելու արդյունքում հայտնաբերված ապօրինի ընդերքօգտագործման փաստի առիթով, սակայն մեկ տարի անց էր միայն ՀՀ քննչական կոմիտեն որոշել այցելել տարածք՝ տեսնելու կորդինատները։
Ամուլսարի 1-ին պոստի մոտ քաղաքացիական հագուստով ոստիկանության ներկայացուցիչները՝ չներկայանալով քաղաքացիներին, ապօրինի գործողություններ թույլ տվեցին, մուտք գործեցին Ամուլսարի պահապաններից Արթուր Գրիգորյանի մեքենան՝ ինչ-որ բան վերցնելու կամ դնելու նպատակով։
Ամուլսարի 3-րդ պոստում քաղաքացիական հագուստով ոստիկաններից մեկը հրահանգավորում էր իր ենթականերին․ «Ով փախավ, իմացեք հրաժեշտա տալիս ոստիկանությանը»։
Տեսնելուն պես, որ նկարահանվում է իրենց գործողությունները, արգելեց նկարահանում իրականացնել լրագրողներին։ Բախման արդյունքում 3 հոգու բերման ենթարկեցին ոստիկանություն, սակայն 3 ժամից ազատ արձակեցին։