Շիրակի մարզում ընթանում են ճանապարհաշինարարական աշխատանքներ։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանի հետ հարցազրույցի ժամանակ տեղեկացանք, որ ուսումնասիրում են աշխարհի փորձը , որը կիրառելի կլինի Շիրակի մարզի համար։
«495 կմ ճանապարհը մեր բյուջեի համար հնարավոր է անլուծելի խնդիր լիներ, սակայն հիմա մենք սուբվենցիոն ծրագրերով տեխնիկա ենք ձեռք բերում, և խճի հանք ունենալով, կարող ենք ինքներս իրականացնել ճանապարհաշինարարաություն։ Հիմա տեխնոլոգիաներ ենք քննարկում, որն է համահունչ ճանապարհաշինարարության համար։ Տուրիզմի մասին ենք խոսում, բայց խճաքարերով փողոցները մոռացվել են։ Այս պարագայում պետությունը համայնքի հետ պետք է գտնի լուծումներ»։
Ջրաձոր համայնքի խնդիրներին անդրառանալով՝ մարզպետը նշեց, որ ջրամբարների կառուցումը ռազմավարական անվտանգության խնդիրներից մեկն է։ «Կապսի ջրամբարի պարագայում, տվյալ ծավալի ջուր պահպանելու համար քիչ միջոցներով կարող ենք լուծել այդ խնդիրը։ 26 մլն խ/մ Ջրաձորում կկառուցվի ջրամբար և գյուղը կտեղափոխվի, և
կարող ենք մեծացնել ծավալները մինչև 60 մլն խ/մ»։
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը կոչ արեց բնակիչներին, եթե ունեն տուրիզմի զարգացման ոլորտում բիզնես գաղափարներ, կարող են իրենց գաղափարները բերել մարզպետարան պոտենցիալ ներդրողներին կարող են առաջարկել այդ գաղափարները և իրականացնեն։
«Մենք ունենք էլեկտրոնային շտեմարան բիզնես գաղափարների, երբ ներդրողը գալիս է ուզում է ներդրում կատարել, իրեն տեղեկատվություն է անհրաժեշտ, մենք կարող ենք այդ շտեմարանը առաջարկել, որտեղ զետեղված են բիզնես գաղափարները և սկսեն համագործակցել»։