Մառմառ Վարոսյանը 50 տարուց ավել բնակվում է Անիպեմզա համայնքում։ Անիպեմզան գտնվում է Շիրակի մարզում՝ Թուրքիայի սահմանին, որը հսկում են ռուս սահմանապահները։ Երբեմնի հզոր ավանի փողոցի մեջտեղում տեղադրված է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության դրոշները։ Սա նշան է, որ տարածք մուտքն արգելված է և միայն անցաթղթով կարող ես մուտք գործել այն կողմ։ Սահմանից այն կողմ տեղացիները հաճախ են տեսնում անասուն արածածնող քրդերի։ Ախուրյան գետը, որն անցնում է հենց սահմանի բերանով, հասու է մենակ Թուրքիայի տարածքում բնակվողներին, Անիպեմզիայի բնակիչները այդ ջրից չեն օգտվում։
Մառմառ Վարոսյանն ասում է՝ աշխատատեղը մենակ քարի հանքն է, դա էլ սեզոնային է, ձմռանը չեն աշխատում։ «Մենք հավ ու խոզ ենք պահում, էստեղ այնքան լավ է եղել, որ Հայաստանի առաջին ավանն է եղել, 1926 թվականին են հիմվել այս շենքերը, ժամանակին շատ գործ կար, երեք հերթափոխով էին աշխատում»։ Անիպեմզայի դպրոցում ամեն դասարանում 1-2 հոգի է սովորում, մանկապարտեզ չկա, համայնքում արտագաղթը շատ է։
«Այս տարի տղաս չի գնացել արտերկիր, մնացել է, քարի հանքում է աշխատում», – ասում է Մառմառ Վարոսյանը։ «Ցանկալի կլիներ, որ կառավարությունը մի օր գար 1 ժամ ապրեր այստեղ», – ասում է գյուղի մել այլ բնակիչ։
Համայնքի բնակիչների համար կարևորագույն խնդիր է գազաֆիկացումը, ասում են՝ խողովակները բերել են շենքի մոտ, բայց տեղացիները հնարավորություն չունեն այն մինչև տուն հասցնել։ Համայնքի ղեկավար Հարություն Թառլանյանն այլ կարծիքի է․ ասում է՝ բնակիչները չեն ուզւոմ միավորվեն՝ «հաշված կոպեկներ են, գազ քաշեն փողոցից տանեն իրենց տուն»։
Զբոսաշրջիկներին գայթակղելու հույսը կապում են Երերույք եկեղեցու հետ, որը կառուցված է Կարսի ճարտարապետական ոճով, բայց դեպի ժամ տանող ճանապարհը քարուքանդ վիճակում է։ Տրանսպորտը միայն առավոտյան և կեսօրին է գալիս ու գնում։