ՓԱՍՏԵՐ. Կանանց հանդեպ եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի եւ կանխարգելման Եվրոպայի խորհրդի Կոնվենցիան (Սստամբուլյան կոնվենցիա) ստորագրել են եվրոպական 46 երկիր եւ Եվրամիությունը, արդեն վավերացրել են 34 երկիր:
Այս փաստաթուղթը կանաց հանդեպ բռնությունը բնորոշում է որպես մարդու իրավունքների խախտում եւ խտրականություն: Կոնվենցիան վավերացրած պետությունները պարտավորվում են քրեականացնել (եթե դեռ քրեականացված չեն) այնպիսի հանցանքներ, ինչպիսին են հոգեբանական բռնությունը, հետապնդումը, սեռական բռնությունը, պարտադրված ամուսնությունը, պարտադրված աբորտները: Փաստաթղթի կարեւորագույն սկզբունքներից է բռնությունների կանխարգելումը, զոհերի պաշտպանությունն ու նրանց աջակցությունը: ԼԳԲՏ համայնքի մասին փաստաթղթում որեւէ խոսք չկա:
Կոնվենցիան բաղկացած է 81 հոդվածից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ա.Եթե մեզ մոտ օգտագործվեր Կոնվենցիայի պաշտոնական անվանումը առանց Ստամբուլի հիշատակման, բողոքների ալիքն այսպես մեծ չէր լինի (երկար չբացատրեմ, հասուն մարդիկ, հատկապես սոցիալական հոգեբանության մասնագետները հասկանում են, թե ինչու),
բ. Հասկանալի է, որ կոնվենցիայի վավերացման դեմ գրեթե բոլոր ընդվզողները չեն կարդացել եւ չեն կարդալու այդ տեքստը, սնվում են ինֆորմացիայի այլ, աղավաղված աղբյուրներից:
գ. Կոնվենցիան վավերացնելու դեպքում մեր հանրային կյանքում գրեթե ոչինչ չի փոխվելու, քանի որ բռնության տարբեր եղանակներ մեզ մոտ քրեականացված են, Հայաստանը նաեւ վավերացրել է մի շարք եվրոպական կոնվենցիաներ, այդ թվում Մարդու իրավունքների, որոնք նույնպես սահմանում են կանանց հանդեպ եւ ընտանեկան բռնությունը:
դ. Պարզ է, որ կոնվենցիան քաղաքական պայքարի եւ շահարկման նյութ է դարձել, վավերացնել-չվավերացնելու թեմաներով տեղեկատվական օրակարգեր են ձեւավորում «լիբերաստ» իշխանություններին հարվածելու համար: Դա հասկանալի է, ընդդիմությունը օգտագործում է լեգալ պայքարի ամբողջ զինանոցը, այդ թվում, մանիպուլյացիաները, թերասացությունը, փաստերի աղավաղումը:
Բայց անհասկանալին ինձ համար հետեւյալն է.
ա. Ինչպե՞ս են կիրթ, գրագետ, իրավական գիտելիքներ ունեցող անձիք հայտնվում Խաչիկ Ստամբոլցյանի ու Վահագն Չախալյանի համախոհների, զինակիցների շարքում, ներկա իշխանությոնների հանդեպ նույնիսկ մեծ հակակրանքի դեպքում այդ անձանց տեսակետները կիսելը պիտի որ западло լիներ:
բ. Արդյոք Կոնվենցիայի դեմ ելույթ ունեցող Հայ Առաքելական Եկեղեցին ավանդական հայ ընտանիքի նորմ է համարում սեռական պատճառներով աբորտները, պարտադրված ամուսնություններն ու կանանց հանդեպ հոգեբանական բռնությունը: Կարծես, այդ երեւույթների դեմ ՀԱԵ-ն որեւէ անգամ հայտարարություն չի ընդունել:
Տիգրան Հակոբյան
աղբյուր՝ ֆեյսբուքի էջ