Оգոստոսի լույս 17-ի գիշերը ուկրաինական Օդեսա քաղաքում այրվել է «Տոկիո» հյուրանոցը: Զոհվել է առնվազն տասը հոգի, ութը հոգի տուժել է:
Հրդեհի մասին ահազանգը ստացվել է Երևանի ժամանակով 2:34-ին: Հրդեհը մարվել էր միայն 4:32-ին: Հրդեհի պահին հյուրանոցում գտնվող մարդկանց թիվը հասնում էր երկու հարյուրի:
Դեպքի վայրում ամբողջ գիշեր 65 փրկարար էր աշխատում:
Ըստ մամուլի հրապարակումների, հյուրանոցը քաղաքի ամենաէժաններից մեկն է: Նախկինում հյուրանոցի շենքը տրամվայի դեպո էր: «Տոկիո»-ն պատկանում է բիզնեսմեն Վադիմ Չեռնիին, ով նաև «Զիրկա» հյուրանոցի սեփականատերն է:
Սոցցանցերում Օդեսայի բնակիչները նշում են, որ վերահսկող մարմինները բազմաթիվ անգամներ փորձել են կասեցնել հյուրանոցի աշխատանքը, սակայն ապարդյուն: Նշվում էր, որ սենյակներում պատուհանների բացակայության և միջանցքների նեղ լինելու հետևանքով հրդեհի դեպքում կարող են զոհեր լինել:
Սեփականատերն արդեն մեկնաբանել է կատարվածը. «Եթե մեր մեղքը հաստատվի, մենք կկրենք ամբողջ պատասխանատվությունը, առաջին հերթին ես»: