Ընդդիմադիր թերթի տեսաբան Սեյմուր Հազին այսօր՝ օգոստոսի 29-ին, դուրս է եկել բանտից՝ ծեծի գործով հինգ տարվա ազատազրկումից հետո։ Հազիի գործընկերներն ու կինը հայտարարել էին, որ նա դատապարտման մոտիվները քաղաքական են։ Լրագրողը հայտնել է, որ պատրաստվում է շարունակել իր լրագրողական գործունեությունը։ Այս մասին հայտնում է «Կավկազսկիյ ուզելը»։
2015 թվականի հունվարին Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական ծառայության («Ազադլիղ») տեսաբան Սեյմուր Հազին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման, 2014 թվականին իրեն միանգամայն անծանոթ Մագերամ Հասանովին ծեծի ենթարկելու համար։ Ավելի ուշ Հասանովը նույն միջադեպի հետ կապված դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման։ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը ճանաչել է Հազիի իրավունքների խախտումը և 14.5 հազար եվրո փոխհատուցում սահմանել, սակայն ձերբակալված ադրբեջանցի լրագրողի կինը ՄԻԵԴ-ի որոշումը որակել է որպես ժամանակավրեպ։
Սեյմուր Հազին ազատ է արձակվել օգոստոսի 29-ի առավոտյան։ Գաղութի աշխատակիցներն իրենք են Հազիին հայրական տուն տարել՝ Բաքվի մոտական Ջեյրանբաթան գյուղում։
Լրագրողը բանտում անցկացրած ժամանակը կորած չի համարում և նշում է, որ վաղաժամ ազատման հույսեր չի էլ ունեցել։ «Սպորտով էի զբաղվում, գրքեր էի կարդում, կատարելագործում էի գիտելիքներս… Չէի սպասում ու չէի ուզում զիջողամտություն կամ ներում», – ասել է Հազին։
Լրագրողն ընդգծում է, որ իր ձերբակալությունը քաղաքական մոտիվներ ուներ և պատասխան էր իր լրագրողական աշխատանքին ու իշխանությունների քննադատությանը։
«Իմ ազատազրկումը իշխանությունների կողմից զանգվածային լրատվամիջոցներում քննադատական խոսքի նկատմամբ անհանդուրժողականության ցուցիչ էր։ Ինձ ազատ արձակեցին վաղ առավոտյան, ակնհայտորեն՝ հանդիսավորությունը կանխելու նպատակով։ Եվ դա նույնպես ցանկացած քաղաքացիական ակտիվությունից վախենալու ցուցիչ է»։
Հազին նշեց, որ պատրաստվում է շարունակել իր լրագրողական գործունեությունը և ափսոսանք հայտնեց իր ազատազրկման ընթացքում «Ազադլիղ» թերթի տպագիր տարբերակով հրապարակումը կանգնեցնելու վերաբերյալ։
«Հինգ տարվա ընթացքում իրավիճակը երկրում քիչ է փոխվել։ Կառուպցիան ավելի քիչ չի դարձել, բանտերն առաջվա պես լցված են քաղբանտարկյալներով, սոցիալական արդարության մասին խոսել պետք էլ չի, հարուստ ռեսուրսներով երկրի քաղաքացիներն աղքատ են ապրում։ Այնպես որ, լրագրողների համար շատ գործ կա», ֊ ասում է Հազին։
Դեռևս բանտերում են մնում լրագրողներ Աֆղան Մուխտարլին, Արազ Գուլիևը, Զիա Ասադլին, Էլչին Իսմաիլլին, Իկրամ Ռահիմովը, Փոլադ Ասլանովը։ Այս մասին հայտնում է Թղթակիցների ազատության ու անվտանգության ինստիտուտի նախագահ Մեհման Հուսեինովը․ «մենք պահանջում ենք ազատ արձակել բոլորին և դադարացնել իրենց հրապարակումների, ռեպորտաժների, հետաքննությունների համար լրագրողների նկատմամբ հետապնդումների պրակտիկան»։
2018-ի հունվարին 6 տարվա ազատազրկման էր դատապարտվել Աֆղան Մուխտարլին՝ սահմանն ապօրինի հատելու, մաքսանենգության և իշխանության ներկայացուցչի օրինական պահանջին չենթարկվելու մեղադրանքով։ Realliq.info կայքի գլխավոր խմբագիր Իկրամ Ռահիմովը դատապարտվել էր 5,5 տարվա ազատազրկման՝ դրամաշորթության հոդվածով։ Xeberman.com և Press-az.com առցանց հրատարակչությունների գլխավոր խմբագիր Փոլադ Ասլանովը կալավորվել էր 4 տարով։