Օգոստոսի 30-ին «Ժամանակ» օրաթերթը գրել էր վերջերս նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող տարածքում՝ մասնավորապես, «Վեգա»-ում տեղի ունեցած հրդեհի մասին՝ նշելով, որ հրդեհից առաջ ՊԵԿ-ը պատրաստվում էր այստեղ մեծածավալ ստուգումներ իրականացնել։
Խոշոր հրդեհը բռնկվել էր Մալաթիա վարչական շրջանում գտնվող կենցաղային տեխնիկայի «Վեգա» խանութի պահեստային մասում։
«Այս մասին [ստուգումների] տեղյակ էին նաև խանութի սեփականատերերը։ Եվ ինչպես ասում են՝ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, ու ՊԵԿ-ի ստուգումներին նախորդեց հրդեհը։ Հրդեհի մարման աշխատանքներին ներկաներից մեզ պատմեցին, որ այդ ընթացքում և՛ տարածքի սեփականատեր ներկայացող Սամվել Ալեքսանյանը, և՛ խանութի սեփականատերը չափազանց հանգիստ են եղել, որը այդ պահին շատ տարօրինակ է թվացել։ Ալեքսանյանը նույնիսկ խանութի տնօրենին ասել է՝ վեջիդ չդնես։ Արդեն իսկ հայտնի է, որ «Վեգա» ընկերությունն ապահովագրված է եղել», ֊ ասված է հրապարակման մեջ։