Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Ֆրանսիա-Ալբանիա հանդիպումը ֆրանսիական Սեն Դենիում մեկնարկեց ուշացումով։
«Ստադ դը Ֆրանս» մարզադաշտի աշխատակիցները շփոթել էին ազգային օրհներգները՝ Ալբանիայի հիմնի փոխարեն միացնելով Անդորրայի հիմնը, ապա՝ ներողություն խնդրել կազմակերպչական սխալի համար՝ ալբանացիների փոխարեն հայերից։
Ալբանացիները հրաժարվել են սկսել խաղը՝ մինչև չհնչի իրենց ազգային օրհներգը։ Խաղը մեկնարկել է մոտ տասը րոպե ուշացումով և ավարտվել 4:1 հաշվով՝ ի օգուտ ֆրանսիացիների։