Այսօր ժամը 12:20 Կուտական-Կախակն դաշտամիջյան ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին հայտնաբերվել է Գեղարքունիքի մարզի Կուտական գյուղում կորած 15-ամյա Արեգա Մ.-ի դին, հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ):
Էպիլեպսիայով տառապող երեխայի անհետանալու մասին ահազանգը «911» ծառայությունում ստացվել էր սեպտեմբերի 6-ի երեկոյան: Փրկարարները, ոստիկանության աշխատակիցները և տեղի բնակիչները բնակավայրի տարածքում, ինչպես նաև հարակից արոտավայրերում երեք օր շարունակ իրականացրել են որոնողական աշխատանքներ, որոնք ավարտվել են անարդյունք։ Այսօր առավորյան վերսկսված որոնողական աշխատանքներում ներգրավված էր 7 փրկարար, ոստիկանության 60 աշխատակից և հարակից գյուղերից մոտ 200 բնակիչ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։