Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով բերման է ենթարկվել 1991 թվականին ծնված Սարգիս Օհանջանյանը, «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջի միջոցով տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
Դանիբեկյանին թիկնապահ է տրամադրվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկվա միջադեպի մասնակից Նարեկ Մութաֆյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել։