Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը վերացնելու մասին միջնորդությունը:
Սեպտեմբերի 12-ին վերսկսվել էր Հայաստանի երկրորդ նախագահի և մյուս երեք բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով դատավարությունը: Այդ օրը դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել։
Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով ստանալու մեջ:
Մինչ այդ դատարանի բակում հավաքվածներն այս պահին երթով շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան՝ հարգելու մարտի 1-ի զոհերի հիշատակը։ Քոչարյանի ցմահ ազատազրկումը պահանջող քաղաքացիները վանկարկում են «Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը», «Կեցցե՞ արդարադատությունը», «Կեցցե՛ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացին», «Կեցցե՛ ժողովրդավարությունը»։