«Մահ հայերին» և «Թրամփը ասում է՝ անմիջապես հեռացեք» գրությունները հայտնվել են Հայ-ամերիկյան տարեցների միության շենքի պատին։ Գլենդեյլ քաղաքի ոստիկանությունից տեղի «Ասպարեզ» թերթին ասել են, որ արարքը գնահատում են որպես «ատելության հիմքով հանցագործություն» (Hate Crime):
Ոստիկանության հանրային տեղեկատվության գրասենյակի խոսնակ Տեն Սաթըլզի խոսքերով, ոստիկանների վարույթում արդեն քննվում են այդ շրջանում նմանատիպ գրաֆիտիների հայտնվելու փաստերը։ «Այս շրջանում արդեն եղել են վիրավորական գրառումներ՝ բոլոր ազգերի, սեռերի և կրոնների հասցեին։ Մենք ենթադրում ենք, որ դրանք բոլորը իրար հետ կապ ունեն», – ասել է Սաթըլզը: