Հոկտեմբերի 2-ին, ժամը 13։40-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» լողափում տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, ոստիկաններն ու քննիչները նշված լողափում հայտնաբերել են Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասի բնակիչ՝ 73-ամյա Սահակ Սահակյանի դին՝ որ բերանը և թևերի որոշ հատվածներ կպչուն ժապավենով կապած։
Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ, նյութեր են նախապատրաստվում։