Դաղստանի Գերագույն դատարանը չեղարկել է «Չեռնովիկ» թերթի խմբագիր Աբդուլմումին Հաջիևի ձերբակալության երկարաձգման Մախաչկալայի Խորհրդային դատարանի որոշումն ու գործին կից նյութերն ուղղարել նոր քննության, փոխանցում է Ռիա նովոստին՝ հղվելով դատարանի մամուլի ծառայությանը։
Մախաչկալայի Խորհրդային դատարանը հունիսի 18-ին Հաջիևին ձերբակալել էր ֆինանսական ահաբեկչության մեղադրանքով։ Լրագրողը մեղքը չի ընդունել և ազատազրկումը կապել է իր մասնագիտական գործունեության հետ։ Դատարանը մի քանի անգամ երկարացրել է կալանավորումը, վերջին անգամ սեպտեմբերի 10-ին՝ երկու ամսով։
«Գերագույն դատարանը, քննելով մեղադրյալի պաշտպանի վճռի բողոքարկման դիմումը, չեղարկել է շրջանային դատարանի որոշումը։ Բողոքադիմումի քննությամբ հաստատվել է, որ առաջին ատյանի դատարանը մի շարք գործընթացային խախտումներ է թույլ տվել, որոնց պատճառով չի հաջողվել ճիշտ գնահատել նախաքննության արդյունքները», – ասվում է հայտարարության մեջ։
«Քանի որ առաջին ատյանի դատարանի խախտումները հնարավոր չէ վերացնել վճռաբեկ դատարանում, հանրապետության Գերագույն դատարանը Հաջիևի խափանման միջոցի երկարաձգման գործի հըետ կապված նյութերն ուղարկել է նոր քննության՝ առաջին ատյանի նոր դատաիրավական կազմով», – հաղորդում է մամուլի ծառայությունը։
Հաջիևը անազատության մեջ կմնա մինչև գործի երկրորդ քննություն՝ հոկտեմբերի 17։
Հաջիևի ձերբակալությունից հետո դաղստանյան «Новое дело», «Свободная республика» և «Черновик» շաբաթաթերթերը հունիսի 21-ին հրատարակվել են նույն առաջին գծով՝ «Ես/մենք Աբդուլամին Հաջիևն ենք» և #ԱզատությունԱբդուլամինին ենթագրերով։ Այդպիսով հրատարակչություններն իրենց բողոքն էին արտահայտում լրագրողի ձերբակալության հետ կապված։