«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միավորումը հրապարակել է քաղաքական մոտիվներով դատապարտված անձանց թարմացված ցանկը։ Ցանկում 117 անուն կա, որոնք դասակարգված են 8 հիմնական խմբերում։
«Լրագրողներ և բլոգերներ» խմբում վեց հոգի կա։ Այդ խմբից հեռացվել է ազատ արձակված լրագրող Սեյմուր Հազին։
«Իրավապաշտպաններ խմբում» մի հոգի է մնացել՝ Ալիաբաս Ռուստամովը։
«Ընդդիմադիր կուսակցությունների կամ շարժումների անդամներ» խումբը կազմված է 6 հոգուց։ Contact.az-ի փոխանցմամբ, այդ խմբից դուրս է մնացել «Մուսավատ» կուսակցության ակտիվիստ Ազադ Հասանովը։
«Ազգային անվտանգության նախարարությունում հանցագործությունների զոհեր» կատեգորիայում 3 մարդ կա՝ «Սաիդ Դադաշբեյլիի խմբի» գործով դատապարտվածները։
«Քաղաքական պատանդ» է ճանաչվել Էմին Սագիևը, ով ձերբակալվել է քրոջ ամուսնու՝ Եվրոպա արտագաղթած Թյուրքել Ազերթուրքի ընդդիմադիր լրագրողական գործունեության պատճառով։
Ամենաշատ անունները «Հավատացյալներ» խմբում են՝ 55։
Մեծացել է Գյանջայի գործով քաղբանտարկյալների թիվը։ Եթե 2019 թվականի հուլիսի նախորդ ցուցակում այդ խումբը 18 հոգուց էր կազմված, ապա այժմ այնտեղ 31 հոգի են։
«Ցմահ բանտարկվածների» խմբում 14 անուն կա։
*«Հանուն Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության» միավորումը ստեղծվել է 2018-ի տարեվերջին Խաղաղության ու ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսի, Քաղբանտարկյալների դիտարկման կոնտրենի ղեկավար Էլշան Հասանովի, իրավապաշտպան Հիլալ Մամեդովի և Ադրբեջանի մտավորականության խորհրդի նախագահ Էլդանիզ Գուլիևի կողմից։