Սիրիայի տարածքում Թուրքիայի իրականացրած ռազմական գործողությունները կնվազեցնեն ահաբեկչության ռիսկերն և խաղաղություն ու կայունություն կստեղծեն, ասվում է Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության հոկտեմբերի 11-ին հրապարակած հայտարարության մեջ։
«Ադրբեջանը վճռականորեն դատապարտում է ահաբեկչության բոլոր ձևերն ու արտահայտումները և աջակցում միջազգային հանրության ջանքերը ահաբեկչության դեմ պայքարում։ Մենք վստահ ենք, որ Թուրքիայի զինված ուժերի գործողությունները, ինչպես հայտնում էր թուրքական կառավարությունը, կծառայեն ահաբեկչական վտանգի չեզոքացմանը, Սիրիայի տարածքային ամբողջականության շրջանակներում փախստականների վերադարձին, խաղաղության ու ստաբիլության հաստատմանը»,- գրված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Սպիտակ Տունը հոկտեմբերի 7-ին որոշում էր կայացրել ամերիկյան զորքերը հետ կանչել թուրք֊սիրիական սահմանից՝ Իսլամական պետության դեմ պայքարում տարածաշրջանի իրենց հիմնական գործընկեր քրդերին թողնելով Թուրքիայի հետ դեմ հանդիման։ Արդեն հոկտեմբերի 9-ին թուրքական կողմը սկսեց «Խաղաղության աղբյուր» կոչվող օպերացիան, որի շրջանակներում ռմբակոծվում էին քրդական զորաջոկատներ ու խաղաղ քաղաքացիներով բնակեցված շրջաններ։