Ինտերնետ օգտագործելու կարողություն ունեն հարցվածների 18․7 տոկոսը, այլ մարդկանց կողմից մեդիա նյութի ընկալումը վերլուծելու կարողություն ունեն 14․2 տոկոսը և, ըստ հետազոտության, միայն 11․5 տոկոսն ունի մեդիա նյութի ստեղծման/տարածման նպատակը հասկանալու կարողություն, այս մասին են վկայում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի՝ «Մեդիա սպառումը Հայաստանում» հետազոտության արդյունքները։
Հայաստանում համացանցը տեղեկատվության երկրորդ աղբյուրն է՝ հեռուստատեսությունից հետո, որը շարունակում է հիմնական աղբյուրը մնալ։ Ընթացիկ տարում հեռուստաալիքներն օրական դիտում է 72 տոկոսը՝ 2015 թվականի 82 տոկոսի փոխարեն։ 57 տոկոսը համացանցից է օգտվում։ 2015 թվականին այս թիվը կազմում էր 32 տոկոս։ «Մեդիա սպառումը Հայաստանում» հետազոտության շրջանակներում 1200 բնակչի շրջանում մայիս-հունիս ամիսներին անցկացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ օգտատերերը նորություններն սոցցանցերում են ընթերցում, ոչ թե սկզբնաղբյուրից օգտվում։ Վերջիններիս 17 տոկոսն է միայն նորություններին ծանոթանում սկզբնաղբյուրից, իսկ նյութն սոցցանցերում են ընթերցում 83 տոկոսը։
Հարցման մասնակիցները նշել են իրենց կողմից առավել օգտագործվող երեք լրատվամիջոցի անուն․ News.am, Azatutyun.am, Shamshyan.com` 2017-ի՝ News.am, Shamshyan.com, Tert.am փոխարեն։ Երկու տարի առաջ «Ազատություն» ռադիոկայանը չորրորդ հորիզոնականն էր զբաղեցրել, որն այժմ Tert.am֊նն է։
Օրվա կտրվածքով Ինստագրամը և Ֆեյսբուքը ամենից շատ այցելվող սոցիալական ցանցերն են՝ 65 և 69 տոկոս, համապատասխանաբար։
2019-ին առավել հաճախ օգտագործվող սոցիալական ցանցերի թվում են Youtube֊ը (87 տոկոս և Ֆեյսբուքը (83 տոկոս), որոնց հաջորդում են Ինստագրամը (32 տոկոս) և Օդնոկլասնիկին (28 տոկոս)։
Հարցվածների 64 տոկոսն օգտվում է սոցիալական ցանցերից, 2015-ին այդ ցուցանիշը 43 տոկոս էր, 2017-ին՝ 53։ Սակայն հարցվածների մեծ մասը չի ստուգում ընթերցված տեղեկատվության հավաստիությունը։ Ինտերնետ օգտագործելու կարողություն ունեն հարցվածների 18․7 տոկոսը, այլ մարդկանց կողմից մեդիա նյութի ընկալումը վերլուծելու կարողություն ունեն 14․2 տոկոսը և, ըստ հետազոտության, միայն 11․5 տոկոսն ունի մեդիա նյութի ստեղծման/տարածման նպատակը հասկանալու կարողություն։