Երեսունամյա քուրդ տղամարդը երեկ՝ հոկտեմբերի 23-ին, ինքնահրկիզվել ու փորձել է մուտք գործել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱՓԳՀ) գրասենյակ։ Նրան ուղղաթիռով անհապաղ հիվանդանոց են տարել։
Ժնևի ոստիկանության խոսնակի փոխանցմամբ, Գերմանիայում բնակվող տղամարդուն տեղափոխել են Լոզանի այրվածքաբանական հիվանդանոց, որտեղ նա այժմ բուժման կուրս է ստանում։
«Նա այն վիճակում չէր, որ գործողության դրդապատճառի մասին կարողանայինք հարցնել, բայց ենթադրաբար խնդիրը քաղաքական իրավիճակն է», ֊ նշել է խոսնակը։
ՄԱՓԳՀ գրասենյակի շենքը գտնվում է ապաստան հայցողների հանրակացարանի հարևանությամբ։ Այդտեղ բնակվում են նաև մեծ թվող Սիրիայի քրդեր։
«Ես բռկնումները տեսա, հետո տեսա, թե ինչպես են անվտանգության աշխատակիցները գալի։ Շուտով ոստիկանությունն ու շտապ օգնությունն էլ եկան ու տղամարդուն հիվանդանոց տեղափոխեցին։ Քաղաքացիական ապաստարան հայցողների շենքում շատ քրդեր են բնակվում, բայց վստահ չեմ, որ նա այնտեղից է», ֊ Reuters֊ին տված հարցազրույցում պատմել է գրասենյակի աշխատակիցներից մեկը։
Մեկ այլ վկայի խոսքով տղամարդը հսկայան «մարդակերպ կրակի» էր նման․ «կասկածում եմ, որ կկարողանան փրկել նրա կյանքը»։