Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի նոյեմբերի 11-ին Երևանում արված հայտարարությանը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։
Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ պայմանավորվածությունների անհնար է հասնել առանց այդ շրջանի բնակչության համաձայնության, մասնավորապես նշել է Լավրովը՝ Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման ժամանակ։
«…Ու բոլորին պարզ է, որ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համաձայնության, պայմանավորվածության հասնել հնարավոր չէ։ Հայաստանն ուղղակի չի աջակցի նրանց», — ավելացրել է նա։
Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կազմակերպված բանակցային պրոցեսներում որպես հակամարտության կողմեր ճանաչվել են Ադրբեջանն ու Հայաստանը, որպես շահագրգիռ կողմեր՝ Լեռնային Ղարաբաղի շրջանի հայկական ու ադրբեջանական համայնքները։
Լավրովի հայտարարությանն անդրադառնալով, Ադրբեջանի Արտգործ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլլաևան ընդգծեց, որ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքը հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար առաջարկող ցանկացած ծրագրի բաղկացուցիչ մաս է»։
«Ուզում եմ ևս մեկ անգամ ընգծել, որ միայն այդ շրջանից վտարված ադրբեջանցիների վերադարձը դեպի Լեռնային Ղարաբաղում գտնվող իրենց բնակավայրեր, կարող է իրական հնարավորություններ բացել հակամարտության լուծման այն ուղղության համար, որը հիմնվում է ինքնավարության բարձր կարգավիճակով, Ադրբեջանի հանրապետության տարածքում թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական համայնքների խաղաղ համակեցության վրա», — ասել է Աբդուլլաևան։
Դրա համար, շարունակել է նա, առաջին հերթին պետք է հակամարտության կարգավորման սուբստանտիվ բանակցություններ անցկացվեն, պետք է ապահովվի Հայաստանի օօկուպացիոն զորքերի հեռացումը Լեռնային Ղարաբաղից և Ադրբեջանի 7 շրջաններից։