Home / Հայաստան / Երևանի նախկին ոստիկանապետը կարող է լինել Պյատիգորսկի պայթյունի զոհերից մեկը

Երևանի նախկին ոստիկանապետը կարող է լինել Պյատիգորսկի պայթյունի զոհերից մեկը

Նոյեմբերի 28-ին, ժամը 16:23-ին Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը ռուսաստանյան գործընկերներից տեղեկություն է ստացվել, որ ՌԴ Ստավրոպոլի երկրամասի Պյատիգորսկ քաղաքում՝ գարեջրի գործարանում, տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել են ՀՀ քաղաքացիներ՝ Աշոտ Կ.-ն (ծնված 1970 թ.) և Տիգրան Թ.-ն (ծնված 1959 թ.):

Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել այն մասին, որ նոյեմբերի 28-ին Ռուսաստանում պայթյունիր հետևանքով զոհվել է Երևան քաղաքի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Նա, ինչպես հաստատեց ՀՔԾ֊ն, Մարտի 1-ի գործով վկայի կարգավիճակ ուներ։

Նույն օրը ռուսական ԶԼՄ֊ները հաղորդեցին, որ գարեջրի գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է Երևանի նախկին ոստիկանապետ Աշոտ Կարապետյանն ու նրա ազգական Տիգրան Տարպոսյանը։ Նաև նշվում է, որ դեռ հայտնի չէ՝ ի՞նչ էին նրանք անում գործարանի տարածքում առավոտյան ժամը 7-ին։