Home / Մարզեր / Տարեկան հազար դի․ «Տաջիկին» պատժում էին Ռուսաստան գալու համար

Տարեկան հազար դի․ «Տաջիկին» պատժում էին Ռուսաստան գալու համար

Ռուսաստանի Ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը հանձնարարել է ստուգել դաժան ծեծի տեսանյութը, որը հրապարակվել էր համացանցում և որին նախօրեին անդրադարձել էր Տաջիկստանի ներքին գործերի նախարարը։ 

Երեք րոպեանոց տեսանյութում երևում է, ինչպես են դիմակավոր երիտասարդները, գոռալով «տաջիկ», բազմակի հարվածներ հասցնում գետնին ընկած տղամարդուն և դանակահարում նրան, որ «չի մնացել հայրենիքում, այլ եկել է Ռուսաստան»։ Հարձակվողների դեմքերը տեսանյութում չեն երևում։ Տեսանյութի անկյունում գրված է «Кислота» (թթու)։

Երբ և կոնկրետ որ տարածաշրջանում է տեղի ունեցել հարձակումը, դեռևս հայտնի չէ։ Տաջիկստանի ներքին գործերի նախարար Ռամազոն Ռախիմզոդան հեռագիր է հղել Ռուսաստանի ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցևին, որում խնդրել է նրան գտնել և պատասխանատվության ենթարկել հարձակվողներին։

Անցյալ տարի Ռուսաստանից Տաջիկստան է բերվել միգրանտների 966 դի, որոնցից, ըստ Տաջիկստանի մարդու իրավունքների պաշտպանի, առնվազն «30-ը սպանվել է»։ Ըստ պաշտոնական տվյալների, Տաջիկստանի քաղաքացիները Ռուսաստանում մահանում են ճանապարհային կամ շինարարական դժբախտ պատահարների, հիվանդությունների պատճառով։ Տաջիկստանի իշխանությունները հայտնում են, որ Տաջիկստանից Ռուսաստան գնացած աշխատանքային միգրանտների թիվը շուրջ կես միլիոնի է հասնում։ Ըստ ռուսական պաշտոնական աղբյուրների, Տաջիկստանից եկած գաստարբայտերների թիվը միլիոնինց ավել է։