Ռուսաստանի ՔԿ֊ն ավարտել է հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի գործի քննությունը։
«Հանցագործության շարժառիթ էր հանդիսացել անձնական հակակրանքը՝ կապված հոր կողմից աղջիկներին երկարատև ժամանակահատվածում պատճառված ֆիզիկական և հոգեկան տանջանքների հետ, ինչը քննությունը հաշվի է առել որպես մեղքը մեղմացնող հանգամանքներ», – ասված է հաղորդագրության մեջ։
Կրեստինայի և Անգելինայի գործի նյութերն արդեն դատախազություն են փոխանցվել՝ մեղադրական եզրակացության հաստատման համար, իսկ կրթսեր քրոջ՝ Մարիայի համար, հարկադիր բուժում է նշանակվել։ Քննությունը կարծում է, որ սպանությունը կատարելու պահին նա չէր կարող գիտակցել տեղի ունեցողը։ Համապատասխան որոշումն ուղարկվեց նաև դատախազին։
Կրեստինա Խաչատուրյանի փաստաբան Ալեքսեյ Լիփցերը հայտնեց, որ պաշտպանությունը համաձայն է գործի որակավորման հետ, որն անփոփոխ է մնացել։
«Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք հետաքննությունից, ինչպես նաև այն փաստից, որ քննությամբ պարզվել է աղջիկների հանդեպ հոր կողմից կատարված հանցագործության փաստը։ Սակայն, չնայած դրան, մենք աբսուրդային ենք համարում նախնախան համաձայնությամբ կատարված խմբակային սպանության մասին մեղադրանքը», – ասել է փաստաբանը։
Քույրերին մեղադրանք էր առաջադրվել 54-ամյա Միխայիլ Խաչատուրյանին նախնական համաձայնությամբ սպանելու համար։ Պաշտպանական կողմը պնդում է, որ քույրերը գործել են անհրաժեշտ ինքնապաշտպանության շրջանակներում հոր կողմից կատարվող և տարիներ ձգվող դաժանություններից, ծեծից և անգամ սեռական բռնությունից հետո։ Հավելյալ փորձաքննությունը հաստատեց, որ Խաչատուրյանի կողմից բռնի գործողությունները ծանր վնաս են պատճառել աղջիկերի առողջությանը։