Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով մեղադրյալ է ներգրավվել միանգամից 5 հոդվածով։ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնել են Հատուկ քննչական ծառայությունից (ՀՔԾ)։
Նախկին պաշտոնյան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու (Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով), պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու ( 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով), պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելու (38-314-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու (38-334-րդ հոդվածի 1-ին մասով), ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ գործերով ապացույցների կեղծմանը դրդելու (38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով) հոդվածներով։
Մեղադրանքը կապված է գործողությունների հետ, որոնք մանրամասնորեն ներկայացված էին Ալիկ Սարգսյանի «մեղադրական» հաղորդագրությունում։ ՀՔԾ-ի հաղորդմամբ, Գևորգ Կոստանյանը առանցքային դերակատարություն է ունեցել բարձրաստիճան ոստիկանների, այդ թվում՝ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից 2008-ի մարտի մեկին տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող փաստաթղթերը կեղծելու, ապացույցները թաքցնելու և կատարված հանցագործությունները պարտակելու գործում։
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը երեկ բավարարեց Հայաստանի նախկին գլխավոր դատախազին կալանավորելու ՀՔԾ միջնորդությունը, ինչը ենթդրում է, որ Կոստանյանը, որ Կոստանյանը, ում նկատմամբ ավելի վաղ հետախուզում էր հայտարարվել, Հայաստան գալուց հետո կկալանավորվի։
Նոյեմբերի 25-ին հայտնի դարձավ, որ նախկին գլխավոր դատախազը Մարտի 1-ի գործով ստացել է մեղադրյալի կարգավիճակ։ ՀՔԾ-ն նրան 48 ժամ ժամանակ էր տվել՝ քննչական ներկայանալու համար։ Կոստանյանը ՀՔԾ չէր ներկայացել, ինչը հիմնավորել էր նրանով, որ գտնվում է Մոսկվայում և դասընթացներ է վարում, կվերադառնա՝ դասընթացն ավարտելուց հետո։