հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Ընտանեկան բռնության պաշտպանները հարձակվել էին կանանց վրա

Ընտանեկան բռնության պաշտպանները հարձակվել էին կանանց վրա

Ընտանեկան բռնությունը քրեականացնող Կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաք անողները կրկին հարձակվել են իրենց կարծիքը չկիսող կանանց վրա։ Տուժածները դիմել են ոստիկանություն։

Դեկտեմբերի 10-ին «Կամք» նախաձեռնության որոշ անդամներ Ազգային ժողովի մոտ հայհոյել ու քաշքշել են երկու կանանց, որոնցին մեկը, ինպես պարզվել է ավելի ուշ, պատգամավորի օգնական է նաև։ Երկուսն էլ չեն ցանկանում հրապարակել իրենց անունները՝ մամուլում և սոցցանցերում հարձակումների և մանիպուլյացիաների առարկա չդառնալու համար։ Չնայաց դրան, մի քանի լրատվամիջոց հայտնել է տուժածների անունները։

«Բաղրամյան ԱԺ-ի դիմացով անցնում էի ընկերուհուս հետ, «Կամքից» երեք հոգի ստամբուլյանի դեմ ստորագրահավաք էին անում, ասացին՝ կստորագրեք, չհամաձայնվեցինք, մեկը պատասխանեց՝ կ***ս ստորագրեք։ Ֆռացի, պատասխանեցի, հայրիկիս հայհոյեցին, հետ հայհոյեցի, «Կամքից» երեք տղամարդ հարձակվեցին ինձ վրա, մենակ մեկը հասցրեց խփի ազդրիս, ես պաշտպանական պատասխան երեքին էլ մեկական խփել եմ։ Հիմա ոստիկանության բաժանմունքում եմ։ Էս ա իրանց ավանդական արժեքները», – դեպքի օրը ֆեյսբուքում գրել է աղջիկներից մեկը։

Նրանք ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում են տվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Դեպքի առթիվ Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

Մյուս օրը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանը ֆեյսբուքի իր էջում գրել է դեպքի մասին, նշելով, որ աղջիկներից մեկն իր օգնականն է․ «Ես պատրաստ եմ լսել ցանկացած փաստարկներ՝ ստամբուլյան կոնվենցիային կողմ կամ դեմ, կամ ցանկացած այլ հարցի վերաբերյալ, բայց ես խստորեն դատապարտում եմ ցանկացած բռնություն։ Ակնկալում եմ, որ ՀՀ ոստիկանությունը կձեռնարկի անհրաժեշտ քայլեր դեպքը բացահայտելու, մեղավորներին պատժելու և ապագայում նման դեպքերը բացառելու համար»։

Սա ստորագրահավաք անողների կողմից բռնություն առաջին դեպքը չէ։ Մոտ երեք ամիս առաջ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը պաշտոնապես դիմել էր Երևան քաղաքի Կենտրոնի ոստիկանության բաժին, պահանջելով անհապաղ հեռացնել առանց համայնքի ղեկավարի թույլտվության տեղադրված սեղանները, «որոնց շուրջ հավաքված մարդիկ քաղաքում հանգիստ ու հրապարակային ոտնահարում են երևանցիների, և Երևան ժամանած օտարերկրյա քաղաքացիների արժանապատվությունը»:

Նման դիմումները ՀՀ ոստիկանության կողմից մնացել են անպատասխան և պարարտ հող նախապատրաստել հանրային վայրերում տարբեր խմբերի նկատմամբ, այդ թվում Հայաստանի ամերիկյան համալսարանի երեք ուսանողի նկատմամբ ֆիզիկական բռնություն կիրառելու համար։

Նոյեմբերի սկզբին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան հայտնում էր, որ իրենց հաճախ ահազանգում են նաև Հայաստանի տարբեր մարզերից, տեղեկացնելով, որ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ արշավ կազմակերպողները տարբեր մարզերում ևս հավաքում են ստորագրություններ, կազմակերպում հանրային միջոցառումներ, որոնք ուղեկցվում են բռնության ու ատելության քարոզով ու կոչերով՝ վերածվելով հաճախ ֆիզիկական բռնությունների։