2020 թվականի մարտից նախատեսվում է կանոնավոր չվերթներ կազմակերպել Ռուսաստանին բռնակցված Ղրիմի Սիմֆերոպոլ քաղաքից դեպի Երևան և հակառակ ուղղությամբ։ Ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի՝ եթե գազի գնի պահպանման գինը Երևան – Սիմֆերոպոլ օդային թռիչքներն են, ապա սա ուղղակի շատ ավելի վատ է, քան երբևէ կարելի էր ամենամղձավանջային երազում անգամ պատկերացնել։
Ռուսական մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ ավիաընկերության հետ նման քննարկումներ տեղի չեն ունեցել, որևէ հայտ չի ներկայացվել, հետևաբար ավիափոխադրումների մասին խոսելն ավելորդ է։
Ղրիմի խորհրդարանի Զբոսաշրջության, առողջարանների և սպորտի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Չերնյակի խոսքով՝ Դաշնային օդային տրանսպորտի գործակալությունն արդեն թռիչքների թույլտվություն է տվել և պայմանավորվել ռուսական «Իկար» ավիաընկերության հետ:
Սպասվում է, որ սկզբում Ղրիմից Հայաստան թռիչքներ կիրականացվեն շաբաթական երկու անգամ, իսկ պահանջարկի դեպքում այն կդառնա ամենօրյա:
Սիմֆերոպոլի և Երևանի միջև չվերթը, Չերնյակի խոսքով, Ռուսաստանի հետ Ղրիմի «վերամիավորումից հետո» կլինի առաջինը:
«Եթե գազի գնի պահպանման գինը Երևան – Սիմֆերոպոլ օդային թռիչքներն են, ապա սա ուղղակի շատ ավելի վատ է, քան երբևէ կարելի էր ամենամղձավանջային երազում անգամ պատկերացնել:
Նման գործարքը կնշանակի Կրեմլի ֆորպոստի կարգավիճակից անցում դեպի Կրեմլի մարզի կարգավիճակի, իր բոլոր հետևանքներով՝ միջազգային մեկուսացում և իզգոյ պետության կարգավիճակի ամրագրում:
Առայժմ մեղմ», ֊ «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։