Home / Հայաստան / «Խփեց գլխիս, ասաց՝ Արայիկին ես ընտրելու»․ Ղարաբաղում ճնշում են ընտրողին

«Խփեց գլխիս, ասաց՝ Արայիկին ես ընտրելու»․ Ղարաբաղում ճնշում են ընտրողին

Ի հեճուկս աշխարհում տարածված կորոնավիրուսի նոր տեսակի՝ Ղարաբաղում խորհրդարանական և նախագահական ընտրությունները չեն հետաձգվում: Այն նախատեսված է մարտի 31-ին, իսկ նախընտրական շրջանը բավականին թեժ մթնոլորտում է անցնում: Factor.am-ի խմբագրությունն Արցախի Նոր Մարաղա գյուղի բնակիչ Վրեժ Գալստյանից ահազանգ է ստացել, որ գյուղապետը՝ Արտյոմ Գրիգորյանը, իրեն ստիպում է քվե տալ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին: «Մարտի 16-ին խանութից դուրս եկա, մոտեցավ ինձ ու ճնշեց: Ասաց՝ Մասիսին [Մայիլյան] չպիտի ընտրես, Արայիկին ձայն կտաս: Ասացի, որ չեմ որոշել, թե ում ձայն կտամ, դա իմ իրավունքն է, թե ում կընտրեմ:

րկու անգամ էլ խփեց գլխիս, ասաց՝ իմ ասածով պետք է ընտրես: Մեր գյուղապետ Արտյոմ Գրիգորյանն էր»,- պատմեց Նոր Մարաղա գյուղի բնակիչ Վրեժ Գալստյանը: Նոր Մարաղայի գյուղապետն, սակայն, հերքեց տեղեկությունները, թե որևէ մեկին ուղղորդել է, միաժամանակ ասաց, որ այս խնդրով նաև Ոստիկանությունն է հետաքրքրվել: Բնակիչներից Ոստիկանություն ահազանգեր են եղել: «Ես չգիտեմ, թե ով է սուտ-սուտ խոսում, ինձ էլ Ոստիկանությունից եկել, ասել են, որ ճնշում եմ բնակիչներին: Ես էլ ասել եմ՝ թող գրավոր դիմում ներկայացնի, ինձ վրա գործ հարուցեք, եթե պարզվի՝ մեղավոր եմ, թող ինձ պատժեն: Եթե խփել եմ, թող Ոստիկանությունը զբաղվի: Ո՞վ է այդ սուտ բանն ասում, ուզում եմ իմանալ՝ ո՞վ է նման բան ասել, որ գնամ հարցնեմ, ես ի՞նչ իրավունք ունեմ իրեն ճնշելու: Դուք ինձ ասեք, եթե իմ բնակիչն է, ես իմանամ, թե ով է իմ վատը ցանկանում: Ես այս գործընթացներին մասնակցում եմ միայն իմ ձայնը տալով», – ասաց գյուղապետը:

Tekali Taxi